2050 թվականին Հայաստանի անտառապատ տարածքը կկազմի ավելի քան 20 տոկոս. ԲՆ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

2050 թվականին Հայաստանի անտառապատ տարածքը կկազմի ավելի քան 20 տոկոս. ԲՆ փոխնախարար

18:25 28.06.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է տեղի ունեցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչների ու միջազգային բնապահպանական կառույցների ներկայացուցիչների միջև: Օրակարգում բնապահպանությանը, հատկապես անտառպահպանման ու անտառային լանդշաֆտների վերականգնման խնդիրներն են եղել, որոնց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանի բնապահպանության փոխնախարարը:

«Ընդգրկված է եղել Միջին Ասիա տարածաշրջանը՝ իր 5 պետություններով՝ Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան և Թուրքմենստան և Հարավային Կովկասը՝ ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի: Երկրները ներկայացնում էին այս ժամանակահատվածում իրենց մոտ կատարված անտառվերականգնման աշխատանքները, այն խոչընդոտները, որոնց հանդիպում են, դրանց հաղթահարման, լուծման ուղղությունները, և թե հիմնականում ինչ է իրենց առաջ դրվում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ փոխնախարար Գնել Սանոսյանը:

Միջպետական համաժողովից վերադարձած փոխնախարար Գնել Սանոսյանի գնահատմամբ՝ համաժողովի մասնակից երկրների շարքում Հայաստանը անհամեմատ բերանպաստ վիճակում է: Համեմատության համար նա ներկայացնում է համաժողովի մասնակից երկրների տարածքում անտառածածկ տարածքների թվային ցուցանիշները՝ արձանագրելով, որ այս առումով մեր տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որտեղ անտառները կազմում են երկրի մոտ 15 տոկոսը: Ըստ Սանոսյանի ներկայացրած տվյալների՝ անհամեմատ ցածր ցուցանիշ ունի համաժողովը հյուրընկալած երկիրը՝ Ղազախստանը, այստեղ անտառները 5 տոկոսից էլ պակաս տարածք են զբաղեցնում՝ մոտ  4.6 տոկոս:

«Իսկապես, անտառների հետ կապված մեր երկրում տարբեր թվեր են նշվում՝ 7-8-ից սկսած մինչև 12-13 տոկոսչ: Իսկապես խնդիր կա, հատումներ կան և այլն, բայց տեսեք, թե խնդիրն ինչ է: 11 տոկոսն այն տարածքն է, որտեղ կա անտառ: Այստեղ ուրիշ հարց է այդ անտառի խտությունը, ներսում տեղի ունեցած հատումները, որոնց մի մասն օրինական, թույլատրելի ու սանիտարական հատումներ են, անտառմաքրման աշխատանքներ են, և մյուս մասն անօրինական կերպով անտառահատումներ են: Դա ուրիշ հարց է»,- ասաց փոխնախարարը:

Վերջին շրջանում գրանցված անտառահատումների դեպքերի ֆոնին, մեր երկրում անտառների ծառերի քանակի շարունակական կրճատում է գրանցվում: Սրան զուգահեռ մեկ այլ խնդիր է Հայաստանի անտառները կազմող ծառատեսակների քանակը: Վիճակագրության համաձայն՝ մեր անտառների միայն 90 տոկոսից ավելին  4 ծառատեսակ է կազմում. դրանք են՝ հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Փոխնախարարը հայտնեց, որ  մեր անտառներում գոյություն ունեցող որևէ ծառատեսակ  թեև չի վերացել, սակայն եղել են այնպիսի դեպքեր, երբ ծառահատումների հետևանքով մի քանի տեսակի ծառեր դարձել են հազվագյուտ հանդիպող: Իսկ դրանք վերականգնելու համար, հայտնի է, որ անհամեմատ ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան դրանք հատելու համար:

«Թվային առումով ես չեմ կարող ասել, թե որքան տարածք է վնասվել վերջին տարիների ընթացքում, մյուս կողմից պետք է նկատել, որ դա շարունակական գործընթաց է, անտառատնկման, անտառվերականգնման աշխատանքներ նույնպես ընթանում են, մյուս կողմից՝ անընդհատ հատվելու դեպքեր կան: Այժմ բավական մեծ թվով գործեր կան, որոնց պետք է ընթացք տրվեն՝ ծառահատումների հետ կապված, մի մասն ընթացքի մեջ է: Դրանք անընդհատ գործընթացներ են և անտառվերականգնման գործընթացի արդյունք տեսնելու համար տրամաբանական ժամանակ է հարկավոր»,- ասաց փոխնախարար Գնել Սանոսյանը:

Անտառային տարածքների ծավալների գնահատման հարցում խնդիր է առաջացնում նաև այն հարցը, որ մեր երկրում անտառները տեղաբաշխված են անհամաչափորեն, ինչն էլ որոշակի անհավասարակշռության պատկեր է ստեղծում:

«Մեր անտառների 62 տոկոսը հյուսիս-արևելքում են տեղակայված՝ Լոռիում և Տավուշում, 36 տոկոսը հարավային մասում են՝ հիմնականում Սյունիքում ու մեր անտառների միայն 2 տոկոսն է, որ Հայաստանի կենտրոնական հատվածում է»,- նկատեց Սանոսյանը:

Հայաստանի տարածքում անտառային տնտեսությունները զգալի վնասներ կրեցին հատկապես նախորդ տարում գրանցված անտառային՝ համեմատաբար խոշոր 2 հրդեհների հետևանքով: Առաջին հրդեհը օգոստոսի 10-ին բռնկվեց Տավուշի մարզի Արտավան համայնքի մոտակա տարածքում: Այստեղ ավելի քան 300 հա անտառածածկ տարածք այրվեց: Երկու օր անց արդեն Խոսրովի անտառում բռնկված ու գրեթե մեկ շաբաթ շարունակվող երկրորդ հրդեհն ավելի քան 16 կմ պարագծով բուսածածկ տարածք վնասեց, որից 360 հեկտարը՝ անտառածածկ:

«Խոսրովի անտառի հետ կապված՝ հրդեհված տարածքը բավական մեծ էր, բայց այդ տարածքի ոչ ամբողջ տարածքն էր անտառապատ: Այսինքն, մի մասն ուղղակի կանաչ էր, խոտածածկ տարածք էր: Մյուս կողմից, կարող եմ ի ուրախություն մեզ ասել, որ վերջերս Խոսրովի արգելոց այցելելու ընթացքում մենք արձանագրեցինք, որ վնասված անտառների 80 տոկոսը գրեթե ամբողջությամբ ինքնավերականգնվել է, բացառությամբ գիհիների: Սա ամենաշատ վնասված ծառատեսակն է, և նրանց վերականգնում էլ է շատ բարդ և երկարատև: Հաշվի առնելով, որ արգելոցը վայրի տարածք է, այստեղ մարդկային միջամտություն գրեթե չկա»,- ասաց Սանոսյանը:

Պաշտոնյայի խոսքերով՝ նախարարության կողմից մշակված ծրագրի համաձայն, նախատեսվում է մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքը հասցնել 20.1 տոկոսի: Այսինքն, դրա համար անհրաժեշտ կլինի առաջիկա տարիների ընթացքում ևս 260 հազ. հա տարածք անտառապատել:

«Դրա մի մասը հեշտ է իրականացնել այն առումով, որ դրանք նախկին անտառապատ տարածքներ են, այսինքն՝ անտառային ֆոնդում գտնվող հողեր են: Բայց մեզ այս չափը չի բավականացնի, և 20 տոկոսին հասնելու համար լրացուցիչ հողեր ընդգրկելու կարիք կլինի: Այնտեղ կարող են նաև իրավաբանական հարցեր առաջանալ, այսինքն՝ լինեն տարածքներ, որտեղ մենք նպատակադրվենք անտառ տնկել, բայց այդ տարածքները սեփականաշնորհված լինեն, այդ հարցերը նույնպես պետք է կարգավորել»,- մանրամասնեց նա:

Այս ծրագրերը նախարարությունը նախատեսում է իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցության արդյունքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP