Մեծաքանակ վիրուսների դեմ հնարավոր կլինի պայքարել մեկ պատվաստանյութի օգնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Մեծաքանակ վիրուսների դեմ հնարավոր կլինի պայքարել մեկ պատվաստանյութի օգնությամբ

19:39 20.01.2018

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականներն այժմ ստեղծում են մի պատվաստանյութ, որը կպայքարի գրեթե բոլոր տեսակի վիրուսների դեմ և ամենամյա պատվաստումների կարիք այլևս չի լինի, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հաղորդվում է, որ պատվաստանյութն այժմ գտնվում է փորձարկման փուլում և առաջիկա տարիներին կհանձնվի հանրության դատին:

«Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես սպասում ենք, և կենդանիների վրա փորձարկումները դրական արդյունք գրանցեն, ապա մենք կունենանք ունիվերսալ պատվաստանյութ գրիպի և այլ վարակների դեմ մի քանի տարում»,- ասել է հետազոտությունների մասնակից Փիթեր Փեյլիսը՝ Իքահնի համալսարանի բժշկական դպրոցից:

Հաղորդվում է, որ պատվաստանյութերից մեկի հետազոտություններն արդեն իսկ վերջնական փուլում են գտնվում: Հետազոտությունները շարունակելու համար ընկերությունը 27 միլիոն դոլար է ստացել:

Աղբյուրի փոխանցմամբ` նման պատվաստանյութ ստեղծելու գործընթացը մեկնարկել է առաջիկայում հնարավոր վիրուսային համաճարակի վտանգի ֆոնին: Գիտնականներն այն արդեն համեմատում են 1918 թվականին բռնկված իսպանական գրիպի համաճարակի հետ, որը 50 միլիոն մարդու կյանք խլեց:

Ի դեպ, օրերս Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձել էր վիրուսների տարածվածության հայաստանյան վիճակագրությանը:

«Մենք ունենք գրիպի A և B տեսակները: Խոզի գրիպը մտնում է A տեսակի մեջ»,- հայտնել էր երկրի գլխավոր ինֆեկցիոնիստը:

SHANTNEWS-ի հարցին, թե արդյո՞ք գրիպի տարածված տեսակը խոզագրիպն է, Ասոյանը պատասխանել էր հետևյալ կերպ.

«Միանշանակ, ո՛չ: Խոսքը գրիպի այլ տեսակների մասին է»:

Նա վստահեցրել է, որ Հայաստանում տարածված գրիպի տեսակը որևէ առնչություն չունի աշխարհի որոշ երկրներում տարածված խոզագրիպի, թռչնագրիպի, Իսպանական կամ էլ Անգլիայում տարածված Ավստրալական գրիպի տեսակներից որևէ մեկի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP