19:42 26.12.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նվազում է նկատվում: Իսկ նվազումը փաստող թվերը համեմատության մեջ են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների հետ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մարզային մասնաճյուղում նվազել է օրական կատարվող նմուշառումների, դրանց մեջ հաստատվող դեպքերի և հոսպիտալացվողների թիվը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 100 մահճակալից 70-ն է այժմ զբաղված: Անփոփոխ է միայն ծանր դեպքերի պատկերը: Կորոնավիրուսը առավել ծանր են տանում 60-ից բարձր տարիք և քրոնիկական հիվանդություններ ունեցողները։
Կորոնավիրուսի երկրորդ ալիքն , ըստ բժիշկների, ավելի ուժեղ է ու վտանգավոր ռիսկի խմբում գտնվողների համար:
«Վիրուսը դարձել է ավելի ագրեսիվ, ավելի դժվար կառավարելի: Հիմա հոսպիտալացված են հիմնականում 60-ից բարձր տարիքի անձինք, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ և բնականաբար ավելի ծանր են տանում: Հիվանդներն էլ նպաստում են իրենց սխալ վարքագծով։Սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել: Գալիս են ամենաքիչը 2-3 հակաբիոտիկ օգտագործած, որը վիրուսային վարակի դեպքում բացարձակ չի օգնում: Դրա համար ավելի դժվար է ենթարկվում մեր մոտ բուժման»,- shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
Կորոնավիրուսի թվերը Շիրակի մարզում սկսեցին աճել հոկտեմբերին, ինչով էլ պայմանավորված էր վերապրոֆիլավորման որոշումը: Իսկ հաստատված դեպքերի աճի հանգեցրեց նաև պատերազմական իրավիճակը , որը թուլացրել էր ուշադրությունը հակահամաճարակային սահմանափակումների և կանոններրի նկատմամբ:
Վերջին 10 օրերին նվազել է և՛ օրական նմուշառումների, և՛ դրանց մեջ հաստատված դեպքերի թիվը: Ընդհանուր առմամբ թվերը փոքր չեն, բայց մասնագետները իրավիճակը նվազման միտումով են գնահատում՝համեմատ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների։ Շիրակի մարզում կատարված նմուշառումների, դրական դեպքերի մեջ տոկոսային հարաբերությամբ մասնագետները մեծ չեն համարում նաև մահացության ցուցանիշը:
«Մահացության ցուցանիշը 200-ը չի գերազանցում: Սա շատ փոքր թիվ է, եթե հաշվի առնենք, մահերի տարեկան վիճակագրությունը: Մեր ուսումնասիրություններով մահացածների մեջ հիմնական տոկոսը կազմում են 65-ից բարձր տարիք ունեցողները, քրոնիկական հիվանդները և նրանք, որոնք ուշ են դիմում բուժօգնության:Հիմա օրական կատարում ենք 120-150 թեստավորում, հաստատված դեպքերը կազմում են 17-22%»,- նշում է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը:
Մարտի 1-ից մինչ օրս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում 26 հազար նմուշառում է կատարվել: Դրանցից հաստատված դեպքերի թիվը 6000-ն է: Նմուշառումները ամռան ու աշնան ամիսներին են շատ եղել, պայմանավորված դպրոցներում մանկավարժների պարտադիր թեստավորմամբ: Շիրակի մարզում 5200 ուսուցիչ է թեստավորվել, բայց ուսումնական պրոցեսի ընթացքում կորոնավիրուսի հաստատված բազմաթիվ դեպքեր հայտնաբերվել են:
Ըստ մասնագետի, Շիրակի մարզի ոչ մի դպրոցում համաճարակային վիճակն այնպիսին չի եղել, որը կարող էր դասապրոցեսը դադարեցնելու պատճառ դառնալ:
Այժմ պոլիկլինիկաներում գրիպի դեմ են պատվաստում: Սա,ըստ բժիշկների, չի օգնում կորոնավիրուսին, բայց բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ամանորը նշելու հայկական սովորույթը հաշվի առնելով, բժիշկները խորհուրդ են տալիս՝ խիստ սահմանափակել շփումները: Սա կօգնի COVID-19-ի հաստատված դեպքերի նվազման միտումը պահպանել:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...