Մեկնարկել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հաշմանդամության կարգի հաստատման և թոշակավորման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Մեկնարկել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հաշմանդամության կարգի հաստատման և թոշակավորման գործընթացը

17:30 26.12.2020

Հանրապետության բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները իրականացնում են Արցախյան պատերազմում վիրավորում ստացած և  նախապես հերթագրված անձանց  բուժզննություն։Առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա, պարզեցված կարգով որոշվում է պատերազմի մասնակից վիրավորների   հաշմանդամության խումբը:

 

 

 

Շիրակի մարզի բժշկասոցիալական հանձնաժողովը վիրավոր, վերջույթների անդամահատումներով զինվորների փորձաքննություն է իրականացնում  ինչպես Գյումրիում,այնպես էլ մարզի տարածաշրջաններում, անհրաժեշտության դեպքում մասնագետները կատարում են նաև տնայցեր:

Հարություն Մկրտչյանը հոկտեմբերի 8-ից մասնակցել  է Հադրութի պաշտպանական մարտերին,ապա տեղափոխվել  Շուշիի մատույցներ: Նոյեմբերի 4-ին Քարին տակի թեժ մարտերում վիրավորվում է ստացել արկի պայթյունից:

«Ձախ ոտքս է կտրվել, աջն էլ համարյա կտրվել էր, բժիշկները մի կերպ հավաքեցին, մեկ էլ 2 մատներս են, որ ամբողջությամբ ճզմվել էին, հիմա կարողանում եմ մի քիչ շարժել, բնականից կարճ են մնացել, բայց դե ոչինչ»,-ասում է  29 ամյա Հարությունը։

Հաշմանդամության կարգ սահմանելու  համար Հարություն Մկրտչյանին վերջնական հետազոտություն անցկացրին   բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի մասնագետները։Հաշվի առնելով բոլոր վնասվածքները հանձնաժողովը միանգամից  որոշեց նրա  հաշմանդամության  առաջին խումբ։

Փորձագիտական հանձնաժողովին անդամահատված վերջույթներով  ու տարբեր վնասվածքներով  զինվորներ ու կամավորներ դիմել են  մարզի տարբեր բնակավայրերից։

«Արդեն մի երկու շաբաթ է ,որ հոսքը սկսվել է մարզում,դիմել են  վիրավորում ստացած 10-ը զինվորներ, սպաներ, որոնցից 9-ն արդեն փորձաքննվել են, մեկը դեռևս գտնվում է հետազոտման փուլում։Հիմնականում դիմել են ամպուտացիաներով ,որոնց եռամսյա ժամկետ չի  պահվել, հենց միանգամից դիմել են ու միանգամից կազմակերպվել է փորձաքննություն»,-նշեց թիվ 4 ԲՍՓ բաժնի ղեկավար Հրաչյա Մարտիրոսյանը։

«Հիմնականում գալիս են հետազոտված,համակարգչային տոմոգրաֆիա անցած,բուժումները ստացած,ըստ այդմ էլ արդեն եզրակացությունը կայացնում ենք,եթե թերի փաստաթղթեր  է լինում,պահանջում ենք ու շարունակում բուժումը, վերականգնողական բուժումն ենք հսկում»-պարզաբանեց  է թիվ 4 ԲՍՓ հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Սյուզաննա Այվազյանը։

Կենսագործունեության սահմանափակումների աստիճանով  պայմանավորված վիրավոր զինծառայողներին հիմնականում տրվում է  հաշմանդամության առաջին խումբ՝ երկու տարի ժամկետով,իսկ երրորդ խումբ տրվում է ցմահ:

Ըստ մասնագետների  հաշմանդամության խմբերը ենթակա են փոփոխության` կախված տղաների առողջական վիճակում նկատվող  փոփոխություններից:

 

Մայրաքաղաքի կլինիկաներում դեռ բուժում ստացող վիրավորների  թիվը  հաշվի առնելով, մասնագետները  կանխատեսում են,որ առաջիկայում դիմելիությունը մի քանի անգամ կավելանա։Տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար բժշկափորձագիտական հանձնաժողովը կատարում է  տնայցեր,իսկ անհրաժեշտության դեպքում դիմումներն ընդունում նաև օն-լայն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP