19:59 24.12.2020
Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր հողամասերի կադաստրային արժեքի փոփոխման նոր կարգի մասին նախագիծը, որը ներկայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ին ընդունած նոր որոշումը, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի մեկից 7-8 անգամ բարձրանալու է աճուրդով վաճառվող հողատարածքների մեկնարկային արժեքը։
«Ըստ այս օրենքի՝ հողի բազային գինը, երբ որ 50 հազար էր մեկ քառակուսի մետրի համար, հիմա դարձել է 330 հազար դրամ, որը վերաբերում է Երևանի կենտրոնին։ Մոտավոր հաշվարկով, որ մենք նայեցինք, մեր մեկ քառակուսի մետրի արժեքը 2900 դրամից կդառնա մոտ 25 հազար դրամ, դա ամենաթանկն է, իսկ ամենաէժանը՝ 6800 դրամի կարգի է, այսինքն՝ 7-8 անգամ արժեքը թանկացել է»,- նիստում հայտարարել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Աճուրդային նոր գները սահմանվում են՝ հիմնվելով կառավարության ընդունած որոշմանը, սակայն նոր կարգի հետ համաձայն չէին ավագանու անդամները։ Ըստ Հենրիկ Գասպարյանի՝ ավագանին իրավունք ունի մրցույթը չկայանալու դեպքում, սահմանված կարգով, նվազեցնել մեկնարկային արժեքը։
Իրենց հարցադրումների պատասխանները ստանալուց հետո, նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց։ Սա, ըստ էության, նախադեպը չունեցող էր, քանի որ Գյումրիի ավագանու նիստերում սովորաբար բոլոր հարցերին ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկում։ Քվեարկության այսպիսի եզակի ելքը նիստը վարողին՝ Գյումրիի քաղաքապետի տեղակալին, նույնպես շփոթեցրեց։
Թե ինչպես հաջորդ տարի կանցկացվեն համայնքային ենթակայության հողատարածքների աճուրդները, ինչպես կկանոնակարգվեն դեկտեմբերի 3-ից ուժի մեջ մտած օրենքի հետ եղած հակասությունները, առաջիկայում հստակեցումներ կարվեն՝ դիմելով կառավարությանը։
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով17:00 24.11.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքներըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...
16:40 24.11.2024
Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակիցԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...
16:20 24.11.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվելԻսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...
16:00 24.11.2024
Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարըՆոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...
15:40 24.11.2024
Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարՈւզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...
15:20 24.11.2024
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...