Գյումրիի ավագանին Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների գույքահարկը ամբողջությամբ զիջելու որոշում ընդունեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրիի ավագանին Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների գույքահարկը ամբողջությամբ զիջելու որոշում ընդունեց

18:40 24.12.2020

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգային 14 հարցերից 10-ը ֆինանսական բաժնի զեկուցման թեմաներն են եղել։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը ավագանու հաստատմանն է  ներկայացրել  2021 թվականի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը։ Այն քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի հիման վրա է հաշվարկվել։ Հաջորդ տարվա բյուջեն «կանխատեսվող» բնորոշումը ստացավ։

Կանխատեսումային բյուջեի նախագիծը ավագանին միաձայն  հաստատեց։ Եվս մի քանի օրակարգային հարցեր միաձայն ընդունվեցին ։

Ավագանու որոշմամբ՝ 100 տոկոսով կզիջվի պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ընտանիքների գույքահարկը՝ մինչև զավակներից մեկի 18 տարին լրանալը։ Այս արտոնությունից կօգտվեն նաև 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները։

«Խոսքը վերաբերում է 2020 և 2016 թվականների մարտական գործողությունների մասնակիցներին, մինչ այս, ովքեր որ դիմել են, ավագանու որոշումներով պարբերաբար արտոնություններից օգտվել են, հիմա նախատեսում ենք ամբողջ տարվա  գույքահարկը զիջել, իսկ վճարման դեպքում գումարը կվերադարձվի»,- պարզաբանել է Գյումրիի քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

 

Այսօրվա  նիստը նախագահող քաղաքապետի տեղակալին ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առաջարկեց դիմել կառավարությանը կամ պաշտպանության նախարարությանը՝ հստակեցնելու մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավոր կամ անհետ կորած տղաների  անունները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

BACK_TO_TOP