12:30 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման մաuին հարցին.
«Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով ներկայումս քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի բերում է տրանսպորտի երթևեկության պարալիզացման և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացման: Հյուuիuային և հյուuիuարևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերը, փաuտորեն, իր վրա է վերցնում բացառապեu Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժի կանոնակարգումն արդեն անհնար է: Նշված խնդրի կարգավորման խնդրանքով Երևանի քաղաքապետին է դիմել նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Մամիկոնյանց փողոցի բնակիչների դիմում-խնդրանքը: Ըստ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության (ԱՏ-23032020-99-0310)՝ տարածքում առկա է թվով 17 գույքային միավոր: Տարածքում կատարված տեղզննության արդյունքում պարզվել է, որ տարածքում առկա են նաև մետաղական ավտոտնակներ, որոնց գրանցված իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում տեղեկատվություն առկա չէ», – ասված է որոշման մեջ:
Նախագծում նաև ասված է, որ ճանապարհը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, գույքագրում և հաշվարկ: Ըստ գնահատողի ներկայացված հաշվարկների՝ փոխհատուցման համար անհրաժեշտ է 184361000 ՀՀ դրամ:
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով անհրաժեշտ է ևս 15 տոկոս համարժեք փոխհատուցում՝ շուրջ 27654150 ՀՀ դրամ: Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/1 հասցեի սեփականատեր Էդուարդ Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 29600000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Մամիկոնյանց 62/2 հասցեի սեփականատեր Էդգար Մատենցյանը (գույքի գնահատված արժեք 34800000 ՀՀ դրամ) դիմել են Երևանի քաղաքապետին, նշված գույքերը նույնպես ազդեցության գոտում ներառելու խնդրանքով: Նշված գույքերն օտարման գոտում ներառելու դեպքում, անհրաժեշտ կլինի լրացուցիչ 74060000 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր գումարը նախնական կկազմի 286075150 ՀՀ դրամ: Նշված գումարը օտարման գործընթացի իրականացման ընթացքում կարող է փոփոխվել: Նախատեսված՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը: Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհը սկսվում է Մամիկոնյանց փողոցից Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է Արամ Խաչատրյան գործող փողոցի սկզբնամասին: Ճանապարհին հատող ուղիների և մուտքերի հատվածում թողնվել են մոտեցումներ՝ հարակից տներից առանց որևէ խոչընդոտի նախագծվող ճանապարհ մուտք գործելու համար», -ասված է նախագծում:
Ծախսերն իրականացվելու են Երևան համայնքի բյուջեով:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...
21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...