Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են

20:58 23.12.2020

Շիրակի մարզում  62 մեծ ու փոքր սուբվենցիոն ծրագրերից  միայն հինգի  շինարարությունն է տեղափոխվել հաջորդ տարի: Ամենաշատ հայտեր ստացվել  էին  մարզի խոշորացված համայնքներից, ինչը բացատրվում է տվյալ  համայնքների միավորված բյուջեների ֆինանսական հնարավորությունների մեծածմամբ:

15 բնակավայրեր ներառող Մարմաշեն խոշորացված համայնքում հաստատված 10 սուբվենցիոն ծրագրերն  ամբողջությամբ ավարտված  են ։Ֆինանսական ամենաշատ ներդրումներ ծախսվել են ավտոտեխնիկայի կայանման ու սպասարկման կենտրոնի կառուցման համար, որը  գյուղատնտեսական  ու այլ նշանակության  տրանսպորտային միջոցների կայանատեղի է:

 

Կամազ մակնիշի  բազմաֆունկցիոնալ բեռնատարն ու ճանապարհների հարթեցման համար նախատեսված  գլդոնը օրեր առաջ է տեղ հասել։Ձեռք են բերել  Տարածքային զարգացման հիմնադրամի ու Մարմաշեն խոշորացված համայնքի համատեղ ֆինանսավորմամբ։Սրանից հետո  15 գյուղերը չեն սպասի , որ այլ մարզերից ու համայքներից տեխնիկա բերվի ճանապարհները  հարթեցնելու, մաքրելու համար։

Երկու տեխնիկայի ձեռք բերման համար քիչ գումար չեն ծախսել, շուրջ 61 միլիոն դրամ ։ Մեկ այլ ծրագրով այս տարի Մարմաշեն խոշորացված համայնքը  ձեռք է բերել ժամանակակից ավտոաշտարակ,որը Հայաստանի մարզերում  եզակի տեխնիկա  է համարվում ։

Նոր տեխնիկան 15 գյուղերի ենթակառուցվածքների նորոգման համար  առավելություն է, բայց հինն էլ  կիրառությունից  չեն հանելու։ Ձմռան ամիսներին դրանք շատ են պետք գալիս։

Մինչև տարեվերջ ավտոպարկը  կհամալրվի  նոր մեքենա-մեխանիզմներով ։ Կունենան  էքսկավատոր ու  տրակտորներ նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների համար:

Սուբվենցիոն ծրագրով Մայիսյանում կառուցել են  ավտոտեխնիկայի  կայանման ու սպասարկման կենտրոն,որի ընդհանուր արժեքը կազմել է 43 միլիոն 174 հազար դրամ է: Մետաղական կոնստրուկցիայով ու թիթեղապատ   կայանատեղին  զբաղեցնում է  520 քառակուսի մետր տարածք:

Ավտոպարկում  մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայություն ևս  գործելու է։ Անհրաժեշտ սարքավորումներին ես սպասում։Համայնքապետարանը արդեն նախատեսումներ ունի, թե հաջորդ տարի   կառավարություն ներկայացվող  սուբվենցիոն հայտերում բնակավայրերի  առաջնահերթ լուծման որ խնդիրներին են անդրադառնալու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

BACK_TO_TOP