Դադեշ գյուղի ջրամբարը փլուզվել է՝ չծառայելով նպատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Դադեշ գյուղի ջրամբարը փլուզվել է՝ չծառայելով նպատակին

15:14 28.06.2018

Անցյալ տարվա աշնանը Վրաստանի Ախալքալաքի տարածաշրջանի Դադեշ գյուղում կառուցված ջրամբարը, որն այս տարվա ամռանը պետք է ծառայեր որպես անասունների ջուր խմելու տեղ, հորդառատ անձրևներից հետո, երեկ փլուզվեց: Թափվող ջուրը վնաս չի պատճառել, հայտնում է jnews.ge-ն:

Ջրամբարը, որը կառուցվել էր Դադեշ գյուղից 4 կմ հեռավորության վրա, պետք է շոգին՝ օգոստոս-սեպտեմբերին, ծառայեր անասուններին ջուր խմելու համար, քանի որ լեռնային աղբյուրները, որոնցից անասունները հիմա ջուր են խմում, ցամաքում են:

Ջրամբարը պետք է այս տարվա ամռանը ծառայեր որպես անասունների ջուր խմելու տեղ, հորդառատ անձրևներից հետո, սակայն, հունիսի 27-ին փլուզվել է: Թափվող ջուրը վնաս չի պատճառել: Այս մասին տեղեկացնում է  Jnews-ը:

Դադեշ գյուղի բնակիչների խոսքերով՝ այս ջրամբարը շատ անհրաժեշտ էր գյուղին, քանի որ առանց դրա նրանք անընդհատ վիճում են Սուլդա գյուղի բնակիչների հետ:

Դադեշ գյուղի մասնագետ Էդգար Թումասյանը միջադեպի մասին զեկույց է պատրաստում Ախալքալաքի քաղաքապետին ներկայացնելու համար:

Ջրամբարը կառուցող անհատ ձեռներեց Արթուր Ափոյանն էլ ասում է, որ իր մեղքն այստեղ չկա և որ սա բնական աղետ է:

«Ջրհեղեղ է եղել և ջուրը քանդել է ջրամբարը: Ես դրա հետ ինչ կապ ունեմ: Այո, դեռ երաշխիքային ժամկետում է: Ես կառուցեմ, հետո ջուրը քանդի, նորից կառուցեմ, կրկին փլուզվի, մինչ անձրևները դադարեն»,- ասում է Արթուր Ափոյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18:32 18.04.2025

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

BACK_TO_TOP