Թեղուտի պոչամբարից թունավոր թափոնները դուրս են հոսում. ՀԲՃ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Թեղուտի պոչամբարից թունավոր թափոնները դուրս են հոսում. ՀԲՃ

12:42 20.01.2018

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով Թեղուտի պոչամբարի վիճակին,  ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Իսկ բնապահպանության նախարարությունը ոչ տեսնում է, ոչ լսում է, ոչ կարդում է՝ դինջ քնած է»: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը նաև տեսանյութ է տարածել:

 

 

 

 

 

 

 

Սաքունցի հրապարակմանն անդրադարձել է Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը և որոշ պարզաբանումներ ներկայացրել՝ դարձյալ ֆեյսբուքյան էջում:

«Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է, պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»:

Ըստ Գալստյանի՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ:

«Թեղուտի հանքավայրի շահագործման և շինարարության թույլտվություն տվողները, շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացրած մարմինները, բնապահպանության նախարարությունը, վերջապես կառավարությունը պետք է հրատապ տեղեկատվություն տրամադրեն հանրությանը այս ամենի մասին: Մենք իրավունք ունենք տեղեկանալու, թե ինչ ծավալի աղտոտման հետ գործ ունենք, ինչպիսին է թափոնների արտահոսքի հետևանքով շրջական միջավայրին հասցված վնասը, վերջապես ամենակարևորը բնակչության առողջության վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ: Նաև անհրաժեշտ տեղեկություններ ներկայացրեք կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ, նաև բնակչությանը ցուցումներ և խորհուրդներ պետք է տրամադրվեն հնարավոր թունավորումներից խուսափելու և պաշտպանվելու նպատակով», – հավելել է Գալստյան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:02 11.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ ​ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

13:53 11.04.2025

Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

13:44 11.04.2025

Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. Բարբոսա

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

13:36 11.04.2025

Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%

Ի պատասխան ամերիկյան վարչակազմի ​​գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրը

13:29 11.04.2025

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրը

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ «Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը […] ...

BACK_TO_TOP