12:32 22.12.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկել է քվեարկության դնել իրենց կողմից ներկայացված նախագծի օրակարգ մտցնելու հարցը: Խոսքը վերաբերում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին։
«Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, և այդ մեխանիզմներից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ դրույթով սահմանված օրենքն է, ըստ որի՝ ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին։ Ուստի, այսօր ևեթ ներկայացնելու ենք ավագանու ուղերձի նախագիծ, ըստ որի՝ Երևանի ավագանին համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է Կառավարությանը, և ասի, որ պետք է հրաժարական տա»,- նախորդ նիստին ասել էր Խաժակյանը՝ հավելելով, որ դա անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով վարչապետի ու կառավարության ձախողումները:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրել է, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյո՞ք կան այդ ստորագրությունները:
Դավիթ Խաժակյանը պատասխանել է, որ մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակել են պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել: «Լույս» խմբակցության առաջարկը մերժվել է, խմբակցության ղեկավարը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին մեղադրել է հայեցողական մոտեցման մեջ: Հրաչյա Սարգսյանը հորդորել է դիմել Արդարադատության նախարարություն և հստակեցնել՝ արդյո՞ք չարաշահել է իր լիազորությունները, թե՞ ոչ:
22:34 28.11.2024
Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:34 28.11.2024
Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանելԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...
22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...