Երևանի ավագանիում հրաժարականներ ու նշանակումներ են եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Երևանի ավագանիում հրաժարականներ ու նշանակումներ են եղել

12:06 22.12.2020

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Սիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլից» հրաժարականի դիմում էր ներկայացել նաև Արսեն Կարապետյանը:

Քաղաքապետի առաջին տեղակալն ասել է, որ Արսեն Կարապետյանի, Հայկ Սիրունյանի ու Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանի և Կարինե Փանոսյանին:

«Կարինե Փանոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Համաձայն ԿԸՀ դեկտեմբերի 17-ի համար 26 արձանագարության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների ընտրացուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Կարինե Փանոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանին»,-ասել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Հրաչյա Սարգսյանը նաև հավելել է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովը, Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նրանք շարունակում են կատարել ավագանու անդամի իրենց լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում աշխատանքը:

«Համաձայն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի 24.11.2020 թվականի գրության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է խմբակցությանը հատկացված՝ ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Երևանի ավագանիում Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարկոս Հարությունյանը դիմում է ներկայացրել Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները դադարեցնելու մասին», – ասել է Հրաչյա Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

BACK_TO_TOP