Բունդեսթագում Ասանժի ազատ արձակման համար աշխատանքային խումբ են ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

Բունդեսթագում Ասանժի ազատ արձակման համար աշխատանքային խումբ են ստեղծել

19:30 21.12.2020

Գերմանիայի Բունդեսթագում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Rheinische Post թերթը։

«Գերմանիայի Բունդեսթագի խորհրդարանական բոլոր դեմոկրատական խմբերի համատեղ նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք հստակ ազդանշան ուղարկել, որն ուղղված կլինի խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության պաշտպանությանը, որին  սպառնում է Ջուլիան Ասանժի արտահանձնումը»,- նշված է խմբի հայտարարության մեջ։

Նշվում է, որ աշխատանքային խմբի մեջ են ընդգրկվել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։

2010 թվականին Շվեդիայում Ասանժին մեղադրել էին սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ։ Նա 2012 թվականից ապաստան էր ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից։ 2019 թվականի ապրիլի 11-ին ԱՄՆ-ի խնդրանքով նրան ձերբակալել են։ Լոնդոնում դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու մեջ և դատապարտել է 11 ամսվա ազատազրկման։

Ասանժի արտահանձնման հարցով դատական լսումները սկսվել են 2019 թվականի մայիսից, որից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Ասանժին նոր մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության և գաղտնի տեղեկությունների բացահայտման մասին օրենքը խախտելու 17 կետով։

Եթե Ասանժին արտահանձնեն ԱՄՆ-ին, ապա նրան այնտեղ սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Դատավճռի հրապարակումը նախատեսված է հունվարի 4-ին։ Սակայն ամեն ինչ այդքանով չի ավարտվի։ Ցանկացած վճռի դեպքում մյուս կողմը կբողոքարկի որոշումը։ Ըստ Ասանժի փաստաբանների՝ նրա գործի քննումը կարող է մի քանի տարի տևել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP