Արցախում բացվել է ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Արցախում բացվել է ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

19:51 19.01.2018

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Համագործակցության արդյունքում Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում այսօր բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Մինչ այս Արցախի տարբեր դպրոցներում արդեն իսկ հիմնադրվել էր 8 նման լաբորատորիա: Համագործակցությունը նպատակաուղղված է Արցախի հանրակրթական օղակում տեխնոլոգիական կրթությունը խթանելուն և աշակերտների մոտ ինժեներության, ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից իրականության մեջ, նշել է, որ այսօր ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բավականին զարգացած են և լայնորեն կիրառվում են կյանքի ամենատարբեր բնագավառներում, այն շատ ավելի անհրաժեշտ է հենց երկրի պաշտպանության ոլորտում՝ բանակում: Շատ կարևոր է, որպեսզի մեր մասնագետներն իրենց գիտելիքներն ու ծրագրերը կիրառեն հակառակորդի հետ շփման գծում»,- նշել է Կարեն Վարդանյանը:

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը վստահեցրել է, որ Արցախն այս ոլորտում ունի մեծ ներուժ: Անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել և այսօրվա միջոցառումն այդ ճանապարհի գործուն քայլերից մեկն է:

Նշենք, որ ԻՏՁՄ-ն «Արմաթ» լաբորատորիաներ ստեղծում է Հայաստանի մարզերի դպրոցներում, որպեսզի աշակերտները ծանոթանան ՏՏ ոլորտի հետ։ Այս լաբորատորիաներում, ինժեներական տարրական գիտելիքներից բացի, կարելի է սովորել նաև անօդաչու թռչող սարքերի ու 3D տպիչների պատրաստում, շահագործում, ծրագրավորման լեզուներ և այլն։

Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինական խմբակների քանակը գերազանցում է երկու հարյուրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP