Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի տվյալները կիբերհարձակումների ժամանակ գողացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի տվյալները կիբերհարձակումների ժամանակ գողացել են

13:50 15.12.2020

Դեկտեմբերի 9-ին դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա հաքերային հարձակման հետևանքով չարագործները հասանելիություն են ստացել Moderna պատվաստանյութերի մասին փաստաթղթերին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

COVID-19-ի պատվաստանյութերի մշակող ընկերություն Moderna Inc.-ը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կիբերհարձակումների ժամանակ հաքերները հասանելիություն են ստացել իրենց պատվաստանյութերի մասին ֆայլերին։

Նշվում է, որ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստուգմամբ, այժմ հաստատությունում աշխատում են երկու պատվաստանյութերի ՝ BioNTech/Pfizer-ի և Moderna-ի հաստատման ուղղությամբ:

BioNTech-ը հայտարարել է տվյալների կորստի մասին կիբերհարձակումից մեկ օր անց, իսկ Moderna-ն ավելի ուշ է իմացել կորստի մասին:

Ընկերությունում նշում են, որ գործակալությունն իրենց ներկայացրած տվյալներում հետազոտության մասնակիցների մասին ոչ մի անձնական տեղեկատվություն չի պարունակվել, որը կարող էր նույնականացնել դրանք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) կիբերհարձակման էր ենթարկվել անհայտ չարագործների կողմից: Նրանք մուտք են գործել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոշ փաստաթղթեր Pfizer և BioNTech ընկերությունների համար:
Հիշեցնենք, որ Мoderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

09:25 29.11.2024

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

Սիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

08:48 29.11.2024

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

Իռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

BACK_TO_TOP