17:47 19.01.2018
2017 թ. գերակա խնդիրների կատարման և 2018 թ. անելիքներին ծանոթանալու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ֆինանսների նախարարություն, հայտնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից:
Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում դրված խնդիրներն, ըստ Վարդան Արամյանի հիմնականում իրականացվել են: Դրանք են պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցումը, մակրոտնտեսական կայունության ապահովումը, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծումը: 2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Նախարար Արամյանի խոսքով՝ մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ (օրենքների նախագծերի փաթեթը 2017 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում կայացած նիստում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ), ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ: Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում): 2018 թ. նախարարությունը կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով: Վարդան Արմայանը տեղեկացրել է, որ գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էական ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը:
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...