Այն, ինչ մենք բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք. Կարեն Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+21.09 oC

Այն, ինչ մենք բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք. Կարեն Կարապետյան

16:32 19.01.2018

Ֆինանսների նախարարությունում ծանոթանալով 2017 թ. բյուջեի կատարողականին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրությանը հնարավորինս շուտ իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ.


«Այն, ինչ մենք օրենքով բյուջեով նախատեսել էինք, գերակատարել ենք, այն, ինչ մենք կառավարության որոշմամբ ընդունել ենք, դրանով դրել ենք մի ծանրաձող, որպեսզի մոտիվացիա լինի: Դա մեր ներքին փաստաթուղթն է. այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այդ այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջև, որն ԱԺ-ում հաստատվել է»:  

 

Ֆինանասների նախարարության համապատասխան բաժինների պատասխանատուները վարչապետ Կարապետյանին զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Ներկայացնելով մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները՝ նշվել է, որ ըստ ֆինանսների նախարարության գնահատականների, վերջնական հաշվարկում 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները

15:23 10.04.2025

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները։ Այս անգամ Կոմիտեի մասնագետները հանդիպել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աշխատակիցների հետ։ ...

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

15:11 10.04.2025

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […] ...

Կլինի պաշտոնական հայտարարություն․ Առուշանյանը՝ ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին հարցին

15:03 10.04.2025

Կլինի պաշտոնական հայտարարություն․ Առուշանյանը՝ ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին հարցին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում իրեն պարտված չի համարում, ավագանիում ամենամեծ խմբակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է, միանշանակ, հաղթանակի նշան է: Գյումրեցիներից 17 հազար 200 քվե ստանալն այդքան […] ...

SHANTNEWS

15:00 10.04.2025

SHANTNEWS

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

14:48 10.04.2025

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […] ...

Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցը

14:40 10.04.2025

Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցը

ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրիլի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն […] ...

BACK_TO_TOP