Հավատում եմ, որ Ջո Բայդենը կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը. Ալեքսանդր Վերշբոու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

Հավատում եմ, որ Ջո Բայդենը կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը. Ալեքսանդր Վերշբոու

10:07 14.12.2020

«Ելնելով Ջո Բայդենի փորձից, ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։

Ինչպես նշել է Վերշբոուն, Լեռնային Ղարաբաղում զարգացումների լույսի ներքո, ինքը սատարում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է:

«Ես սատարում եմ Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի պահպանմանը կամ ուժեղացմանը: Որքան ես գիտեմ, ռազմածովային պարեկների թիվն ավելացել է, և դա շատ լավ է, սակայն սա միայն անհրաժեշտ քայլերից մեկն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հանգեցրել է ռուսական ազդեցության ուժեղացման: Հայաստանը գնալով կախվածության մեջ է ընկնում ռուսական օգնությունից և պաշտպանությունից: Միաժամանակ Ռուսաստանին հաջողվել է սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը: Ռուսաստանը չի արգելափակել Թուրքիային, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու հարցում բացառել է Թուրքիային ավելի մեծ դեր շնորհելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դիվանագիտական ​​գործընթացներից բացառել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ընդհանրապես Եվրոպային: Այս կերպ Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարել է Վերշբոուն:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի դիվանագիտության պասիվությունն օգնել է Ռուսաստանին հասնել արդյունքի:

«Այժմ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փոխվում է, և հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կակտիվանա, քանի որ կարծում եմ, որ ամերիկյան դիվանագիտության պասիվությունն է, որ օգնել է Ռուսաստանին հասնել արդյունքի: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ միգուցե դժվար է խոսել Թուրքիայի հետ որոշ հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է ինչ-որ փոխզիջում, որը հետ կբերի Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմը, և նա ավելի քիչ կլինի Ռուսաստանի կողմում, կամ էլ ավելի քիչ կփորձի ինքնուրույն խաղալ»։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP