15:02 19.01.2018
Մի խումբ փաստաբաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ վերջին ամիսներին փորձ է արվում նսեմացնել փաստաբաններին: 5 փաստաբան՝ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Տիգրան Հայրապետյանը, Գրիշա Բալասանյանը և Մարինե Ֆարմանյանը, այսօր տեղեկացրեցին, որ դիմել են Սահմանադրական դատարան այն բանից հետո, երբ հունվարի 18-ին՝ «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չկասեցրեց հանրային պաշտպանի լիազորություններն այն դեպքում, երբ ամբաստանյալները պահանջեցին իրենց նախկին՝ պայմանագրային փաստաբաններին:
«Դատավորը գործի վարույթում թողեց և՛ հանրային, և՛ պայմանագրային պաշտպաններին, ինչը օրենքով նախատեսված չէ: Բացի այդ, մերժեց նաև հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կասեցնել քրեական գործի վարույթը Սահմանադրական դատարան դիմելու համար, որպեսզի ստեղծված իրավիճակի սահմանադրականությունը որոշվի»,- ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Միջնորդությունը մերժելուց հետո Փաստաբանների պալատի խորհուրդը որոշում կայացրեց դիմել ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս դիմի ՍԴ և պարզվի հարցը, թե պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը որ դեպքերում է գերակա արդարադատության շահ առաջացնում:
SHANTNEWS-ի հարցին՝ արդյո՞ք կա իրավակարգավորում այն դեպքերում, երբ ամբաստանյալները միտումնավոր նիստերը տապալելու համար ամեն նիստին կարող են հրաժարվել իրենց պաշտպանից, իսկ հաջորդ նիստի ժամանակ նորից պահանջել իրենց փաստաբանին (հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի նիստում երկրորդ անգամ ամբաստանյալների մի մասը հրաժարվեց իր պաշտպանից՝ խոստովանելով, որ դա անում է նիստերը տապալելու համար), Մարինե Ֆարմանյանը նշեց, որ նման իրավակարգավորում օրենսգիրքը չի նախատեսում:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...