Գիշերօթիկ հաստատությունների լուծարումից մեկուկես տարի անց դեռ ճգնաժամային կենտրոններ չեն ձևավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գիշերօթիկ հաստատությունների լուծարումից մեկուկես տարի անց դեռ ճգնաժամային կենտրոններ չեն ձևավորվել

19:57 10.12.2020

Գիշերօթիկ խնամքի հաստատությունների փոխարեն ճգնաժամային սպասարկման կենտրոնների վերակազմակերպումը մինչև տարեվերջ չի ավարտվի։ Տարբեր պատճառներով այն արդեն մեկուկես տարի է ուշանում է։ Ըստ ծրագրի՝ Հայաստանում ձևավորվելու են երեք ճգնաժամային աջակցության կենտրոններ՝ Շիրակի, Սյունիքի մարզերում և մայրաքաղաքում, որոնց կառուցվածքային ձևաչափը դեռ հստակեցված չէ։

Նախատեսված է՝ Գյումրիի երկու գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարման հիմքի վրա  ճգնաժամային աջակցության կենտրոնը կգործի Նանսենի անվան հաստատությունում, որտեղ այս պահին խնամվում են ռիսկային խմբում գտնվող երեխաները։

Հանրապետությունում գործող գիշերօթիկ խնամքի հաստատություններից վերջինները փակվել են մեկ տարի առաջ, դրանցից երկուսը՝ Գյումրիում։ Թիվ մեկ գիշերօթիկը լուծարված է, իսկ Նանսենի անվան թիվ երկու հաստատությունում դեռ 24 երեխա է ապրում, նրանց ընտանիք վերադարձը համարվում է ռիսկային:

«Այս 24 երեխաների ընտանիքները  բարձր ռիսկայնություն պարունակող ընտանիքներ են, նրանց խնամքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է՝ որպես Նանսենի անվան գիշերօթիկ»,- նշում է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Նոր կառուցվածքով ճգնաժամային կենտրոնը գործառույթի նոր բաղադրիչ էլ կունենա, այն է՝ անհրաժեշտության դեպքում կենտրոնում ժամանակավորապես ապրելու հնարավորություն կտրվի նաև երեխայի ծնողին կամ հարազատին։ Նոր նախագծով ճգնաժամային կենտրոնը կլինի ինչպես ցերեկային, այնպես էլ շուրջօրյա գործող։«Եթե երեխան, օրինակ, հարևան մարզում էլի աջակցության կարիք ունի, այս դեպքում ևս Շիրակի մարզի Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը ծառայելու է նաև շրջակա տարածքների համար։ Մինչ օրս որպես պետական հաստատություն գործել է միայն «Զատիկ» կենտրոնը՝ ճգնաժամային բաղադրիչով, սպասարկելով ամբողջ Հանրապետության տարածքը»,- հարցի շուրջ պարզաբանումներ է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Ճգնաժամային աջակցության  կենտրոնի կազմակերպումն ուշանում է, որից թեև կախված չէ մասնագիտական խմբի աշխատանքը։ Մասնագետներն այս պահին շարունակում են ընտանիք վերադարձող երեխաների կարիքների գնահատումը։

Երեխայի ընտանիք վերադարձի այլընտրանքային տարբերակ շարունակում է մնալ խնամատարությունը։ Մեկուկես տարվա ընթացքում Շիրակի մարզում եղել են խնամատար ընտանիք դառնալու ցանկություն հայտնողներ, բայց օրենքում եղած դրույթների անհամապատասխանությունը պատճառ է դարձել նրանց մերժելու կամ չհաստատելու։

Գյումրիում ճգնաժամային կենտրոնի գործունեության մեկնարկը տեղափոխվում է հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներ: Իսկ այս ընթացքում դեռ անորոշ կմնա գիշերօթիկ հաստատությունում  խնամվող 24 երեխաների կարգավիճակը, թե նրանցից քանիսին և ինչ ժամկետում հնարավոր է վերադարձնել ընտանիքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP