Հայաստանյան բանկերը Պարույր Հայրիկյանին վարկ չեն տրամադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հայաստանյան բանկերը Պարույր Հայրիկյանին վարկ չեն տրամադրել

13:58 19.01.2018

ԱԻՄ  առաջնորդ Պարույր Հայրիկյանին հայաստանյան բանկերը մերժել են վարկ տրամադրել տարիքի պատճառով: Այդ մասին Հայրիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ըստ գրառման՝ Հայրիկյանին պետք է եղել մոտ կես միլիոն դրամ՝ գրած գրքերը հրատարակելու և վերահրատարակելու կանխավճարի համար, սակայն բանկերը մերժել են՝ պատճառաբանելով, որ նրա տարիքը գերազանցում է 65-ը: Հայրիկյանը զայրացել է ու պատրաստվում է հետ պահանջել 1990-1994 թվականներին «Հայխնայբանկում» որպես ավանդ դրած իր պատգամավորական աշխատավարձը:

Նա այսպիսի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.

«Այսօր Հայաստանեան դրամատներում մի փոքր դրամ փոխառնելու շրջագայութեանս ընթացքում մի բան էլ պարզուեց․ տարիքային սահմանափակում էլ ունեն։ Այսինքն՝ եթէ մարդը 65-ից բարձր է, նրան չի կարելի վստահել։ Կոպիտ ասած, դրանց տրամաբանութեամբ՝ «Դու մեռնելու ենթակայ ես։ Քեզ ի՞նչ վարկ տանք։ Քեզ տանք, ումի՞ց ստանանք»։
Այսօր մի ջահելի ասում եմ՝ «Ինձ հետ հաւասար ֆուտբոլ կը խաղա՞ս կամ ինձ հետ սար կը բարձրանա՞ս․․․» Ասում է՝ «Պարոն Հայրիկեան, ես Ձեզ շատ եմ հարգում, ու շատ կուզէի օգտակար լինել, բայց այդպիսի կարգ է սահմանուած՝ վարկ չտալ տարիքաւորներին․․․»:

Սարսափելի բան է։

Համեմատութեան համար նշեմ, որ եթէ ԱՄՆ-ում որեւէ դրամատուն այդպիսի բան անէր, դա կը լինէր իր վերջին օրը։ Ամեն տեսակի սահմանափակում, կապուած նախկին ոչ պատշաճ գործերի, պարտաւորութիւնների չկատարման, սեփական գործի կամ կայուն եկամուտների բացակայութեան, կարող է լինել, բայց տարի՞ք, երբեք։ Աւելին՝ քաղաքակիրթ աշխարհում տարիքը լրացուցիչ արտոնեալ մօտեցումների հիմք է։
Այսպիսով պետականօրէն գրանցուած դրամատներից հայ ժողովրդի անկախութեան կազմակերպուած պայքարի առաջնորդը չկարողացաւ ընդամենը առաւելագոյնը 2 ամսով՝ 1 նոր գրքի հրատարակման եւ 1 հին գրքոյկի վերահրատարակման համար շտապ անհրաժեշտ կանխավճարի համար կէս միլիոն դրամն ստանալ եւ ի վերջոյ դիմեց ընկերներին։ 
Ես հանգիստ եմ տանում նման երեւոյթները, բայց սա ահաւոր բան է։ 

Երեւի սա ինձ կը ստիպի անմիջապէս պահանջել «Հայխնայբանկում» սառեցուած պատգամաւորական չորս տարուայ աշխատավարձս։ Այն ժամանակ՝ 1990-94 թթ. դրամի պէտք չունէի եւ ասել էի, որ իմ աշխատավարձը դնեն խնայբանկում՝ իմ հաշուին։ Մտածում էի շոշափելի գումար ձեւաւորուելուց յետոյ կարիքաւոր ուսանողների օգնել։ Յետոյ հայկական դրամը ներդրուեց եւ խնայողութիւնները սառեցուեցին։ Որպէս նախկին բռնադատուած կարող էի առանձնայատուկ վերաբերմունք պահանջել, բայց ասացի՝ սպասեմ բոլորի հետ ստանամ։ Եւ այդպէս մնաց ․․․ 

Ու դրութեան տէր դարձան ծնողադաւները՝ իրենց սրիկայ բիզնեսների համար գրուած սրիկայ կանոններով։ Եթէ մի ազգում մեծերին իրաւազրկում են, սա արդէն բաւական է, որ ՊԱՏՈՒԻՐ ՄԵԾԵՐԻԴ գլխաւորագոյն պատուիրանը տուած ՏԷՐն այս ազգի աշխարհի երեսին ապրելն աւելորդ համարի։ Խելքներդ գլուխներդ հաւաքեք, տականքներ, իրար դէմ թպրտում եք, հասկացանք, Աստծու դէ՞մ էլ եք ուզում կռիւ տալ։ Չգիտե՞ք, որ դա նշանակում է ինքնասպանուել։ (Մի քիչ պատմութիւն իմանային կը գիտակցէին, որ տիեզերական իմաստով Ցեղասպանութիւնն էլ մեր հանրային մտայնութեան անԱստուածացման՝ նիւթապաշտականացման, սոցիալիստականացման, յեղափոախականացման եւ տեռորիստականացման տիեզերական «փոխհատուցում»-ն էր․․․)»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

BACK_TO_TOP