18:41 08.12.2020
Շիրակի մարզում մարզային, հանրապետական ու միջպետական նշանակության բոլոր ճանապարհներին կատարվում են սպասարկման աշխատանքներ։ Աշոցքի, Ամասիայի, Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն իրականացնում են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Ամբողջ մարզի տարածքում 13 միավոր տեխնիկա է աշխատում։ Գյումրիում ևս փողոցների մաքրման աշխատանքներն առավոտվանից շարունակվում են։
Գյումրիում առաջին անգամ կոմունալ ծառայության աշխատակիցները ձյունը մաքրում էին հատուկ տեխնիկայով: Մայթերն ավլող 7 մեքենաները սուբվենցիոն ծրագրերի ձեռքբերումն են։ Մայթերը՝ ավլող տեխնիկայով, իսկ փողոցները բազմաֆունկցիոնալ մեքենաներով են մաքրում:
Փողոցների երթևեկելի մասում մերկասառույց չկար: Սրան նաև նպաստել էր այն, որ ջերմաստիճանը նորմայից փոքր-ինչ բարձր է: Քաղաքապետարանը ձմեռային սպասարկման համար աղ ու ավազ պահեստավորել է նույն քանակության, ինչ անցած տարիներին:
«Պահեստավորած ունենք մոտավորապես 1200 մետր խորանարդ խարամ և 30 տոննա աղ, որը մեր կարծիքով՝ պայմանավորված տեղումների քանակից, եղանակային պայմաններից, պետք է բավարարի: Ունենք 4 բազմաֆունկցիոնալ մեքենա, որոնք սպասարկում են ճանապարհները: Զուգահեռ ինքնաթափերով ենք սպասարկումն իրականացնում»,- Shantnews-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը:
Ձյան ավելի հաստ շերտ Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին է: Միայն Աշոցքում ձյան հաստությունը հասնում է 10 սմ-ի։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ մարզի տարածքում 13 միավոր տեխնիկա է աշխատում:
Աշոցքում ամենավտանգավոր հատվածը «Ղոչի աղբյուր» կոչվող տեղամասն է, Ախուրյանում՝ Ջաջուռի ոլորանները, Անիի տարածաշրջանում՝ Մարալիկ-Լանջիկ հատվածը: Ճանապարհը սպասարկող ընկերությունները երթևեկելի վիճակի են բերել միջմարզային ու միջհամայնքային ճանապարները։
«Դժվարանցանելի ճանապարհներ չունենք, որոշակի հատվածներում կա մերկասառույց: 13 միավոր տեխնիկա է աշխատում, որից միայն երկուսն է ձյուն մաքրող գրեյդեր, մյուսները՝ աղ ու ավազով մշակող տեխնիկաներ են: Գյումրի-Երևան ճանապարհը սպասարկում է չինական ընկերությունը, այն բավարար երթևեկելի է»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Աշոցքում և Ամասիայում ճանապարհների ձմեռային սպասարկումը սկսել են նոյեմբերի 16-ից: Այս տարածաշրջաններում առաջին ձյունն օրեր առաջ է տեղացել: Շիրակի մարզի ճանապարհների համար հատկացվել է 193 մլն դրամ: Մեծ մասը բաժին է հասնում ամենաձնառատ տարածաշրջաններին:
Նոյեմբերի 16-ից մինչև մարտի 31. սա ճանապարհների ձմեռային սպասարկման օրացուցային ժամկետն է, բայց Շիրակի մարզում ձմեռը միշտ ավելի երկար է տևում: Այսօրվանից սպասարկող ընկերությունները Շիրակի մարզի վարորդներին խորհուրդ են տալիս ճանապարհ դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով:
23:08 11.03.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստըՄարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...
22:55 11.03.2025
Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներինՄարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...
22:46 11.03.2025
Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […] ...
22:39 11.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնինՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […] ...
22:28 11.03.2025
Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […] ...
22:19 11.03.2025
ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցըՆերքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...