12:54 27.06.2018
Ամերիկյան «Bell 412» ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Այս մասին ամերիկյան կողմի պարզաբանումն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է փորձագետ Սուրեն Սարգսյանը։
https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156516557265421
Ուղղաթիռները հետագայում ռազմականացվել են՝ դրանց վրա տեղադրվել են զենքեր, ռազմական համակարգեր, ինչից հետո դրանք ներկայացվել են Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ ShantNews.am-ի հետ զրույցում Ադրբեջանի բանակի մասնագետ Տարոն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակներ կային այդ ուղղաթիռները ռազմականացնելու համար։
Այս ուղղաթիռներից, մասնավորապես, արտադրում է նաև իտալական ընկերություններից մեկը, որը դրանց վրա տեղադրում է նաև զենք, ինչպես, օրինակ, հակատանկային կառավարվող և չկառավարվող հրթիռներ։ Սա Ադրբեջանի համար հասանելի տարբերակ է։ Մյուս տարբերակը, ըստ մասնագետի՝ թուրքական ընկերությունների հետ համագործակցությամբ ուղղաթիռների արդիականացում-ռազմականացումն է։
«Թուրքիայում ուղղաթիռների ռազմականացումը ևս ոչ մի խնդիր չի առաջացնի, որովհետև Թուրքիան ռազմական ուղղաթիռներ արտադրելու փորձ ունի՝ հենց նույն իտալական ընկերության հետ համագործակցությամբ։ Այսինքն նույն տեխնիկայի հետ աշխատելու և արտադրելու փորձ ունի Թուրքիան, այնպես որ կարող էր նաև այս տարբերակը լինել։ Համենայն դեպս, կարծում եմ՝ այստեղ Իտալիայի հետ որոշակի համագործակցություն եղել է, որովհետև Ադրբեջանն իտալական նույն ընկերության հետ ուղիղ կապ ունեցել է»,– նշեց փորձագետը։
Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իտալական «AgustaWestland» ընկերության հետ Ադրբեջանը մինչ այդ համագործակցում էր ինչպես քաղաքացիական ուղղաթիռների ներկրման համար, այնպես էլ «մտմտում էր» այդ ընկերությունից ինքնաթիռներ գնելու և անօդաչու թռչող սարքերի վերածելու տարբերակներ։
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...