«Ի՞նչ պաշտպանական ճառի մասին է խոսքը». ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը վերսկսվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

«Ի՞նչ պաշտպանական ճառի մասին է խոսքը». ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը վերսկսվեց

12:30 02.12.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների՝  Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների դատաքնությունն այսօր վերսկսվեց: Ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի շահերի  պաշտպան, հանրային պաշտպան Դիանա Բարսեղյանի փոխարեն դատարանը ներգրավվեց այլ հանրային պաշտպանի՝ Աննա Ծառուկյանին:

Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն էր ուղարկել դատարան նիստը հետաձգելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ կնոջ հայրը կորոնավիրուսով է վարակված, և ինքը կոնտակտավոր անձ է, չի կարող ներկայանալ: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց  միջնորդությունը, քանի որ դատական վիճաբանությունների փուլում են, չկա վկաների հարցաքննություն, և պետք է հնչեն մեղադրական ճառեր, պաշտպան Եգորյանը կարող է  դրանց ծանոթանալ ձայնագրության միջոցով:

Բացի այդ, ամբաստանյալներն ապահովված են հանրային պաշտպաններով: Պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց թույլատրել Պավել Մանուկյանին մասնակցել դատական նիստին, թեև նրա սանկցիայի ժամկետն ավարտված չէ:

Հիշեցնենք՝ դատարանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել և հեռացրել էր՝ դիմակ չկրելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որը նրան այժմ ազատում է դիմակ կրելու պարտադրանքից: Դատարանը վերանայեց իր որոշումը և թույլատրեց Պավել Մանուկյանին մասնակցել նիստերին: Նիստին ներկա էր ոստիկանության ներկայացուցիչ Արթուր  Առուստամյանը:

Նա հայցադիմում ներկայացրեց ավելի քան 69 մլն դրամի բռնագանձման պահանջով, որը պետք է տարածվի բոլոր ամբաստանյալների վրա։ Այդ գումարը, ըստ ոստիկանության ներկայացուցչի, ձևավորվել է  ՊՊԾ գնդի տարածքում մեքենաների հրկիզման և շենք-շինությունների  վնասման հետևանքով: Դատարանն ընդունեց հայցադիմումը, ոստիկանությանը ճանաչեց որպես տուժող, իսկ ամբաստանյաներին՝  որպես քաղաքացիական պատասխանող: Դատարանում այսօր պետք է հնչեին պաշտպանական ճառեր, սակայն Պավել Մանուկյանն ասաց, որ  ինքը հիմա պաշտպանական ճառով հանդես չի գա, քանի որ «հայրենազրկման վտանգի առջև ենք կանգնած»: Արմեն Բիլյանն էլ ասաց․  «Ի՞նչ ճառի մասին է խոսքը,  երկիրը խայտառակ վիճակում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:00 27.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...

BACK_TO_TOP