16:22 18.01.2018
Նկարում պատկերված ապրանքները պրոբացիոն ծառայության շահառուների ձեռքի աշխատանքներն են:
Նրանք հաճախում են թաղիքագործության դասընթացների և որոշակի հմտություններ ձեռք բերելով՝ նման իրեր արտադրում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Մարիամ Սարգսյանը պատմեց, որ իրենց մոտ ստեղծել են մի արհեստանոց, որտեղ ծառայության շահառուները գալիս են, սովորում են թաղիքագործություն մասնագիտություն և պատրաստում այդ իրերը.
«3-4 շահառուի հաստիք ունենք մեզ մոտ, որոնք կարող են գալ մեզ մոտ հանրային աշխատանք կատարելու: Բացի այդ ամենը՝ իրենք մասնագիտություն են ձեռք բերում, որը հանրային աշխատանքն էլ կատարելուց հետո, կարող են իրականացնել և գումար վաստակել, նման իրեր կարող են պատրաստել և վաճառել»,-նշեց Մարիամը:
Փորձագետի խոսքով՝ իրենց ծրագիրը նպատակ ունի վերականգնողական և վերասոցիալականացման աշխատանքներ տանել շահառուների հետ.
«Քանի որ ամեն ինչ ձեռքերով է պատրաստվում, սա շատ օգնում է ագրեսիայի և սթրեսի հաղթահարման համար»,-ասաց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Մարիամի կարծիքով՝ սա շատ լավ միջոց է՝ իրավախախտ անձանց օգնելու և վերասոցիալականացնելու:
Պարզվում է՝ դատապարտյալներն այս աշխատանքները հետո վաճառում են.
«Դեռ մեզ համար էլ է սա նոր, բայց պլանավորում ենք, որ սրանք պետք է վաճառվեն և վաճառքից գոյացած գումարը կա՛մ կուղղվի բարեգործական նպատակների կա՛մ նորից բրդի գնման համար, որ հետագայում մյուս շահառուները նույնպես կարողանան պատրաստել այս գործերից»- նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ այս աշխատանքների գները կարող են բավականին բարձր թվալ, բայց շուկայական գներից անգամ կարող է ցածր լինեն, ասում է՝ արտասահմանում նման աշխատանքները շատ ավելի թանկ են վաճառվում, որովհետև սրանք ձեռքի աշխատանք են և ամեն մի նմանատիպ գործը պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է խլում:
Մարիամից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ եղել նկարում պատկերված թաղիքից հողաթափերը պատրաստելու համար և ինչքա՞ն արժեն.
«Թաղիքից հողաթափիկն արժե տասնհինգ հազար դրամ ու պատրաստելը մոտ մեկ շաբաթից տասը օր տևում է, այսինքն՝ անձն ամեն օր չորս ժամ գալիս է և ձեռքերով հում բրդից պատրաստում է սա: Բուրդը մշակում են այնքան մինչև ստանում են ապրանքը: Շատ տաք և որակյալ արտադրանք է»,-եզրափակեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի փորձագետ Մարիամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել է նաև, որ պրոբացիոն ծառայության ներդրման մեկ տարվա առիթով այսօր կազմակերպվել էր «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում:
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...
13:36 11.04.2025
Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...