Դատապարտյալի ոտքի վրա կամրացնեն սարքավորում և կվերահսկեն տնային կալանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Դատապարտյալի ոտքի վրա կամրացնեն սարքավորում և կվերահսկեն տնային կալանքը

13:51 18.01.2018

Պրոբացիայի ծառայության համար 2017 թվականը գործունեության առաջին լիարժեք օրացուցային տարին էր։ Այդ առիթով այսօր կազմակերպվել էր «Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում: Միջոցառման ժամանակ ամփոփվեցին 2017 թվականի արդյունքները, քննարկվեցին խնդիրները, որոնց բախվում է ծառայությունը այս փուլում, զարգացման հեռանկարները, ինչպես նաև թե ինչ դերակատարություն կարող է ունենալ հասարակական հատվածը իրավախախտների վերականգնման գործում։ 

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ամենակարևոր հաջողությունը համարեց այն, որ արդեն կա կայացած պրոբացիոն ծառայություն, կան ներդրված վերասոցիալականացման մեխանիզմներ.

«Նախկինի համեմատ էական տարբերությունը կայանում է նրանում, որ այն անձը, որը դատապարտվել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակի կամ որով ազատվել է պատժից և գտնվում է պրոբացիայի ծառայության հսկողության տակ, առաջին հերթին իրականացվում է ռիսկերի և պահանջմունքների գնահատում, վեր են հանվում այն խնդիրները, որոնք ունի տվյալ անձը, մասնավորապես ընտանիքի, աշխատանքի, կրթության հետ կապված: Աշխատանքները պրոբացիայի ծառայությունը տանում է ոչ միայն  պատժի իրականացման ուղղությամբ, որը նախկինում իրականացվում էր այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումում, այլ հիմնականում անձին նախապատրաստում է համայնքում կյանքին»,-նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի պրոբացիայի ծառայության շենքում ներդրել են 3 մասնագիտական կաբինետներ, որը թույլ է տալիս անձին նոր մասնագիտություն սովորեցնել հենց տեղում: Բացի այդ, հոգեբանական ծառայություններ են մատուցվում, որը ներկայումս ավելի արհեստավարժ մասնագիտացված ձևով է իրականացվում: Քրմոյանն ասում է, որ անձի աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերի լուծումներ են գտնվել.

«Մասնավորապես նախորդ տարի մենք օրենք ենք փոխել զբաղվածության մասին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության հետ ակտիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի տվյալ անձին տեղավորենք աշխատանքի և կրկնահանցագործության դեպքերի ռիսկը նվազեցնենք»,- ասաց նա:

Արդարադատության նախարարության պաշտոնյան նշեց նաև, որ, ի տարբերություն նախորդ տարիների, նոր կարգավորումներ են ամրագրել: Հստակեցրել են այն աշխատանքների ցանկը, որոնք անձը պետք է կատարի, եթե դատապարտվել է հանրային աշխատանքների կամ եթե տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներով.

«Դրանք պետք է լինեն այն աշխատանքները որով անձը «փոխհատուցելու է» համայնքին և համայնքը, որտեղ նա հանցագործություն է կատարել, տեսնի, որ անձը ուղղվել է, վերասոցիալականացվում է, կատարում է հենց համայնքի աշխատանքները: Դրանք մաքրման, համապատասխան սանիտարական աշխատանքներ են համայնքներում, արձանների, մշակութային օբյեկտների պահպանության աջակցություն, համայնքներում համապատասխան կանաչապատման աշխատանքներ: Միջոցառումներն անվճար են, նաև հանրային աշխատանքները կատարում են առանց փոխհատուցման, որպես դատարանի կողմից նշանակված պատիժ»,-նշեց Քրմոյանը:

Պաշտոնյան մատնանշեց նաև մի քանի խնդիրներ: Դրանք առաջին հերթին կապված են նոր ծառայությունների ներդրման հետ:

«Այս տարվա հունվարի 1-ից պրոբացիայի ծառայության գործառույթներին օրենքի ուժով ավելացել է պայմանական վաղակետ ազատման դեպքում խորհրդատվական զեկույցների տրամադրումը, սա նշանակում է, որ դատարանը կամ անկախ հանձնաժողովները կարող են դիմել պրոբացիայի ծառայությանը և ստանալ խորհրդատվական զեկույց: Այս քայլով մենք փորձում ենք առավել թափանցիկ և արդյունավետ դարձնել  պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, որպեսզի պրոֆեսիոնալ կարծիք տրվի անձի կրկնահանցագործության ռիսկի, անձի վերասոցիալականացման հետ կապված: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է նոր գործառույթը արդյունավետորեն կարողանանք իրականացնել»,-ասաց փոխնախարարը:

Մյուս խնդիրը, որի մասին խոսեց,  վերաբերում է անձի էլեկտրոնային հսկողությանը: Քրմոյանի խոսքով՝ նախորդ տարի իրականացրել են փորձարարական պիլոտային ծրագիր: Պրոբացիայի ծառայությունը պետք է էլեկտրոնային հսկողություն իրականացնի, թե՛ որպես այլընտրանքային խափանման միջոց, թե՛ որպես պատժի հետ զուգորդված միջամտություն.

«Մենք շատ ենք խոսում, օրինակ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Հենց խնդիրն այն է, որ մենք ունենք համապատասխան հանձնարարականներ և փորձում ենք էլեկտրոնային հսկողությունը փորձարկենք, որպեսզի հետագայում նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումով ավելի քիչ կիրառենք կալանքը որպես խափանման միջոց: Պրոբացիայի ծառայողն անձի ոտքի վրա կամրացնի համապատասխան էլեկտրոնային սարքավորում և օրինակ կվերահսկի տնային կալանքի իրականացումը: Անձը ոչ թե կալանք կկրի որպես խափանման միջոց փակ քրեակատարողական հաստատությունում, այլ, օրինակ, տանը կգտնվի և որոշակի ժամերի ընթացքում այդ խափանման միջոցի իրականացումը կվերահսկվի հենց էլեկտրոնային ճանապարհով առանց որևէ անձի միջամտության»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրեց, որ համապատասխան սարքերն արդեն վարձակալել են: Ներկայումս երկու տեսակի  նմանատիպ 50 սարք ունեն՝ առաջինը տնային կալանքի իրականացման, երկրորդը՝ արբանյակային կապի միջոցով տեղաշարժը հսկելու համար: Այս սարքերի վերջնական ներդրումը կանեն Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի ընդունումից հետո.

«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ պարտադիր տնային կալանքը պետք է պարտադիր էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լինի: Քրեական օրենսգրքով ավելացվելու են ազատազրկման հետ չկապված պատժատեսակները, որոնք նույնպես զուգորդված կլինեն համապատասխան էլեկտրոնային հսկողությամբ»,-ասաց Քրմոյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, օրինակ, անձին կարգելվի մոտենալ ինչ-որ մեկին, ասենք ընտանիքի անդամին, բռնության դեպքում այցելել որոշակի վայրեր, օրինակ՝ գիշերային ակումբներ, որոշակի ժամերին անձին կարգելվի գտնվել տանից դուրս կամ որոշակի տարածքում և դա հնարավոր է միայն էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկել: Հիմա փորձարկվում է:»,-եզրափակեց փոխնախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

09:30 23.11.2024

Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

BACK_TO_TOP