20:30 25.11.2020
Գյումրիի Օզանյան – Ղարսի խճուղի փողոցներն իրար կապող կամրջում փլուզում է տեղի ունեցել: 50-ականներին կառուցված կամուրջը միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհներ չի կապում, բայց երկու փողոցների համար ինտենսիվ երթևեկությունն ապահովող օղակ է։ 2 փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ, ըստ նախագծի,կամուրջը ամրացվում է։
Աշխատանքները շինարարը սկսել էր մի հատվածում, որը դեռ չավարտած,մյուսում փլուզում տեղի ունեցավ: Կամրջի վիճակից բողոքող, անհանգստացող թաղամասի միակ բնակիչն, ասում է, թե սա կամրջի փլուզման առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ ամրացված հատվածում է փլուզում եղել, երկու խոշոր անցքեր էին բացվել,որոնք շինարարն այն արդեն թողել է բետոնյա շերտի տակ:
Բնակիչն իրենն է պնդում՝ կամուրջը փլուզվում է թույլ հիմքերի պատճառով,իսկ շինարարն էլ հակադարձում, թե նման բան հնարավոր չէ, նախագծողները ուսումնասիրություն կատարել են, կամրջի տեխնիկական վիճակի վերաբերյալ կա եզրակացություն, համաձայն որի կամրջի հիմքերն ամուր են:
Կամրջով երթևեկութունը դեռ մեկ շաբաթ էլ կլինի միակողմանի։ Ամրաններով ու բենտոնյա շերտով նոր ծածկույթի կառուցումը մասնակի ավարտել են, նույն տեխնոլոգիայով նորոգելու են նաև փլուզված հատվածը։ Ամրության երաշխիքներ շինարարը տալիս է, ծանրաքարշ մեքենաների երթևեկությունից այն հաստատ չի տուժի։ Բայց Օզանյան-Ղարսի խճուղի փողոցների կապիտալ նորոգումը կմնա անավարտ, շարունակությունը հաջորդ տարվա համար է: Հիշեցնենք, որ 2 փողոցները վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ են նորոգվում:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...