Պեգովը՝ Էրդողանի ծրագրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Պեգովը՝ Էրդողանի ծրագրերի մասին

17:00 25.11.2020

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն մասին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Կովկասում, մասնավորապես՝ Արցախում:

«Արդեն կան կոնկրետ ազդանշաններ նաև Սիրիայից: Սիրիացի գործընկերներն էլ են մոնիթորինգի ենթարկում այդ հարցը: Խոսքը գնում է Ադրբեջանին, այդ թվում՝ առանց մարտերի անցած տարածքները թուրքերին էթնիկապես մոտ ազգերի ներկայացուցիչներով վերաբնակեցնելու մասով: Այդ թվում՝ թուրքմեններով, որոնք ապրում են Սիրիայի տարածքում: Այդպիսի պետական ծրագիր է արդեն իրականացվում: Սիրիայում թուրքերը բնակչությանը դիմում են կոչով, առաջարկում են կոնկրետ պայմաններ, ֆինանսական օգնություն, եթե ցանկանան Արցախում ապրել: Քաղաքացիական, այսպես ասած, «վերբովկա» նույնպես ընթանում է: Ուժային կորիզը, իհարկե, կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն գնացել Արցախից»,- ասել է Պեգովը։

Հայտնի է, որ Իդլիբում Ռուսաստանի ՌՏՈւ-ն վերջին օրերին ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը, իսկ այնտեղ ապրում են  մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին: Ռազմական լրագրողը «Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստների օրինակն է բերել՝ ավելացնելով, որ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իդլիբում երկար տարիների պատերազմից հետո արդեն դժվար է անգամ մեկ ամբողջական գյուղ գտնել, ապա Արցախը կարող է դրախտ թվալ Սիրիայի մի շարք բնակիչների համար։

Ռազմական լրագրողը նաև պնդել է, որ Արցախ, հիմնականում, պրոֆեսիոնալ ահաբեկիչներ չեն տեղափոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափել

09:45 29.11.2024

Մեքսիկայի առաջնորդը ասել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմից հնարավոր է խուսափել

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն ժամանելուց հետո կխուսափեն Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմից։ «Չի լինի պոտենցիալ մաքսային պատերազմ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների միջև»,-ասել է Շեյնբաումը ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ 25% մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայից և […] ...

Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական ​​շրջափակման և պատժամիջոցների դեմ

09:40 29.11.2024

Վենեսուելայի խորհրդարանը օրենք է ընդունել իմպերիալիստական ​​շրջափակման և պատժամիջոցների դեմ

Բոլիվարիայի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարանը) միաձայն ընդունել է Ազատարար Սիմոն Բոլիվարի օրենքը իմպերիալիստական ​​շրջափակման դեմ և ի պաշտպանություն Վենեսուելայի։ Խորհրդարանական հանդիպումը հեռարձակել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Օրենքը սահմանում է «ցմահ քաղաքական որակազրկում այն ​​անձանց համար, ովքեր օգնում և դաշնակցում են օտարերկրյա գործակալներին՝ Վենեսուելայի ժողովրդի նկատմամբ միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով»։ Այն նախատեսում է պետական […] ...

ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

09:32 29.11.2024

ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

BACK_TO_TOP