15:37 25.11.2020
«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա ասում և հաստատում եմ, որ ավելի շատ քաղաքական որոշում է եղել»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo ծրագրի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը՝ անդրադառնալով Շուշիի՝ ադրբեջանական կողմին անցնելուն:
Պեգովն ասել է, որ իր այս պնդումը հիմնավորում է հետևյալ կերպ՝ համաձայնության ստորագրման պահին Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ կային: Պեգովն ասել է, որ չի պնդում, որ քաղաքն ամբողջովին ՊՆ վերահսկողության տակ է եղել, ադրբեջանական ԶՈւ ևս ներկայացված է եղել, բայց քաղաքի համար մարտեր են ընթացել։
«Մարտեր են ընթացել համաձայնության ստորագրման պահին, դա անձամբ ինձ համար անհերքելի փաստ է, ես զանգեր էի անում առաջնագծում գտնվող տղաներին, երկրորդ, երբ ամսի 9-ին ես եղա հեռուստաընկերությունների աշտարակների բարձունքում, Շուշիում ով եղել է, կիմանա այդ վայրի մասին, կար մոտ 400 մարդ, որոնք պատրաստ էին ամսի 9-ի առավոտյան ժամը 5-ին գնալ ու «մաքրման» աշխատանքներ իրականացնել:
Զինվորների 2 խումբ էլ, չեմ ուզում հիմա հստակ թիվ ասել, գտնվում էր քաղաքի մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես քաղաքն ամբողջությամբ չէր վերահսկում: Ինձ նաև հայտնի է, որ 7-ին, երբ Ալիևը հայտարարեց քաղաքը վերցնելու մասին, իրականում Շուշիում մի քանի դիվերսանտներ կային, իմ տեղեկություններով՝ 6 դիպուկահարներ էին, որոնք կարողացել էին սողոսկել, այսպես ասած, փեղկեր գտնելով: Զբաղեցրել էին որոշակի դիրքեր ու այդ դիրքերից կրակ էին վարում ստորաբաժանումների, մեքենաների ուղղությամբ և, իհարկե, ապահովում էին մուտքը, այն նեղ միջանցքը, որով Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներն էր նետում Շուշիի ուղղությամբ:
Ամսի 7-ին ունեցած տեղեկություններով՝ այդ դիպուկահարները ևս «մաքրվել» են: Հետո արդեն մի շարք որոշումներ են կայացվել, որոնք, իմ պատկերացմամբ, մեծ մասամբ քաղաքական, քան ռազմական են։ Ինձ համար դժվար է գնահատել Հայաստանի և Արցախի ղեկավարության որոշումները, քանի որ միայն նրանք գիտեին, թե որքան է դիմացկունության պաշարը ռազմական գործողությունների համար, գուցե, ռեսուրսներն իսկապես սպառվում էին, և իրավիճակը կարող էր է՛լ ավելի վատ շրջադարձ ունենալ»,- ասել է Պեգովը՝ հավելելով, որ դրանք արդեն հետախուզական տվյալներ են, որոնց մասին ռազմական լրագրողները դժվար թե իմանան:
08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը08:20 29.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:15 29.11.2024
Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...
08:10 29.11.2024
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներինՎրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...
08:00 29.11.2024
Հրդեհ Գեղանիստ գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...