Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Կյանքիս 21 տարիների ապրուստը մնաց թշնամուն․ կովսականցի ու ստեփանակերտցի ընտանիքների պատմությունները

18:55 25.11.2020

44-օրյա պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու քաղաքները շատերի համար դարձան նախկին բնակավայրեր, բայց միևնույն է՝ անպայման Արցախի հողում ապրելու նպատակներ բոլորն ունեն։ Զանգելանի շրջանի Կովսական գյուղի դարպասներն այլևս փակված են Վասիլյանների բազմանդամ ընտանիքի համար, իսկ Աթասյանների ընտանիքը մի քանի օրից Գյումրիից կվերադառնա Ստեփանակերտ։

Վասիլյանները Զանգելանի շրջանի Կովսական գյուղից դուրս են եկել պատերազմի առաջին օրերին։ Հավատում էին, որ գյուղն ու տունը դատարկ թողնելը ժամանակավոր է, իսկ ժամանակավոր ապաստանը հայրական տունն է Գյումրիում։ 1999 թվականին տիկին Ազնիվն ու ամուսինը երեք երեխաների հետ Գյումրիից գնացին Կովսական: Առաջին վերաբնակիչներից են եղել: 21 տարիների ընթացքում տուն ու տեղ, մեծ տնտեսություն էին ստեղծել:

«Ամեն ինչ զրոյից ենք սկսել, վերանորոգել ենք կիսակառույց տունը, այգիներ էինք դրել, համարյա հինգ հեկտար նռան այգի էինք դրել։ Անասուններ ունեինք շատ՝ 48 գլուխ։ Հիմնավորվել էինք, հետագայում արդեն հույս ունեինք հողեր վերցնելու, որ արդեն էլի պիտի այգիներ դնեինք՝ թզի, էդպես սաղ անիրական մնացին»,- պատմում է Ազնիվ Վասիլյանը։

Կովսականում են ծնվել մյուս երեք երեխաները: 6 զավակ են մեծացրել ու դաստիարակել, նրանց էլ սովորեցրել են  ազնիվ աշխատանքով ապրելու բանաձևը։ 21 տարվա ստեղծածը մնաց հեռվում՝ թշնամու ձեռքին։

«Ամենաշատը կարոտել եմ հողին, բակիս, որ հայաթս կելնեի ամեն անգամ կավլեի, կմաքրեի, կնստեի ծառի տակ։ Ամեն ինչին էլ կարոտել եմ։ Որ ասում են՝ դառը դատես, դատարկ նստես, հիմա մենք էդ վիճակում ենք»,– հուզմունքը զսպելով՝ ասում է տիկին Ազնիվը։

Բազմանդամ ընտանիքը հիմա կիսվել է երկու մասի։ Ավագ որդին ու ամուսինը Կապանում են, մյուս տղան վիրավոր է, բուժում է ստանում, իսկ իրենք առայժմ ծնողների տանն են։ Իրենց տանը հիմա հեռվից են նայում ամուսինն ու ավագ որդին, որոնք հիմա Կապանում են։ Տեսել են, որ տանն արդեն ադրբեջանցիներ են ապրում: Հիմա երրորդ անգամ կփորձեն տուն կառուցել, ծառ տնկել ու իրենց անկյունը ստեղծել։

Մարիա Աթասյանը վերադարձի հույս դեռ ունի։ Ապրել են Ստեփանակերտում։ Երկու երեխաների հետ է այստեղ։ Պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում էր ամուսինը, որից երկու ամիս լուր չուներ։ Ստեփանակերտում իրենց բնակարանը ռմբակոծություններից շատ չի տուժել։ Ասում է՝ անվտանգ ապրելու համար երկար ժամանակ կպահանջվի: Թշնամու հարևանությամբ ապրելիս միշտ պետք է զգոն լինել:

«Ես դեռ կսպասեմ՝ մինչև չիմանամ, որ հաստատ ամեն ինչ ապահով է, չեմ գնա։ Էրեխան, որ դուրս գա, իհարկե կվախենամ, էնպես չէ, որ համոզված ենք, որ պատերազմը վերջացել է։ Ստեփանակերտը Շուշիին ահագին մոտ է, անընդհատ վախը կա ու միշտ կմնա մեր մեջ, թուրքին չի կարելի հավատալ»,- ասում է Մարիա Աթասյանը։

Մարիայի փոքրիկ աղջկա ձեռքից երկու ամիս չեն կարողացել հեռախոսը վերցնել, հայրիկի զանգին է սպասել։ Երկու ամիս անց «Եղնիկներ»-ի դիրքերից վերջապես սպասված զանգը ստացել են։ Ամուսինը՝ շրջափակման մեջ եղած 20 տղաներով, կարողացել են անվտանգ, ողջ և առողջ դուրս գալ: Հիմա Ստեփանակերտի իր տանն է, սպասում է կնոջ և երկու երեխաների վերադարձին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

BACK_TO_TOP