Հայտնաբերվել է Ալավերդիում կատարված սպանության պատվիրատուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Հայտնաբերվել է Ալավերդիում կատարված սպանության պատվիրատուն

12:54 18.01.2018

Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում տեղի ունեցած սպանության մասին: Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց 1991թ.  ծնված Վլադիմիր Դավթյանն իր համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է նրա  մարմնի տարբեր մասերին: Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: 

2017թ. հունիսի 13-ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել էր:

Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է իրեն հետապնդելու և սպառնալիքներ տալու դրդապատճառով:

2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Լրացուցիչ քննություն կատարելու համար դատախազի տեղակալը քրեական գործը քննիչին է վերադարձրել՝ քանի որ, ըստ նրա, նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:        

Քրեական գործի նախաքննության ընթացքում ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել  է, որ Վլադիմիր Դավթյանը Վ.Ա.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ է և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է նրա պատվերով:                 

Հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը և դեպքի պահին էլ եղել է բազմամարդ:

2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել: 

2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը  կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է:  Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն, Ա. Խ.-ն և Ա. Հ.-ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP