Թուրքիայում ընդհանրապես չի խոսվում հայ-թուրքական արձանագրությունների մասին․ թուրքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Թուրքիայում ընդհանրապես չի խոսվում հայ-թուրքական արձանագրությունների մասին․ թուրքագետ

11:56 18.01.2018

Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո էլ Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խիստ անհավանական է, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նրա պնդմամբ՝ այս հարցն ընդհանրապես չի դիտարկվում Թուրքիայի քաղաքական օրակարգում, նույնիսկ քննադատական մոտեցմամբ։

Հայաստանի նախագահը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում փաստորեն վերջնաժամկետ էր ներկայացրել Թուրքիային․ կամ մինչև 2018 գարուն դրանք վավերացվում են, կամ Հայաստանը ազատվում է դրանցից, քանի որ դրանք բարոյապես մաշված կլինեն։

«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», — մասնավորապես նշել էր նախագահ Սարգսյանը։

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 13-ին, Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում իր ելույթի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանեց, որ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ է քաշել անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն։

Դրանից երկու օր անց Անկարան, ի վերջո, արձագանքեց հայկական կողմի սպառնալիքներին, սակայն ոչ թե արձանագրությունները վավերացնելու պատրաստակամությամբ, այլ նախապայմաններով՝ «սպասում ենք Հարավային Կովկասում նպատակահարմար քաղաքական մթնոլորտի և խաղաղ  իրադրության  ձևավորման»։

«Արձանագրությունների գործընթացում Թուրքիայի գլխավոր նպատակը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է՝ Հարավային Կովկասում համապարփակ խաղաղություն և կայունություն ապահովելու միջոցով: Այդ համատեքստում արդեն քառորդ դար շարունակվող Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ամեն դեպքում Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը», — նշվում էր Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Տեղին է նշել, որ միջազգային հանրությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը վստահել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն էլ առաջնորդվում է ոչ թե ՄԱԿ-ի չարչրկված 4 որոշումներով (որոնք, ի դեպ, առաջինը խախտել է հենց Ադրբեջանը), այլ երեք սկզբունքներով՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։ Այս երեք սկզբունքները հավասարազոր են։ Սակայն և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը մշտապես առանձնացնում են դրանցից մեկը՝ տարածքային ամբողջականությունը, ու դարձնում մատի փաթաթան։

Դեկտեմբերի 16-ին հետևում է Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը, որում հայկական կողմը հիշեցնում է՝ արձանագրությունների ոգին այն էր, որ դրանք պետք է վավերացվեին առանց նախապայմանների, սակայն Անկարան նորից նախապայմաններ է առաջ քաշում։

«Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա», — նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս հայտարարություններից անցել է շուրջ մեկ ամիս, սակայն թուրքական կողմը որևէ կերպ պատրաստակամություն չի հայտնել արձանագրությունները վավերացնելու հարցում։ Իսկ գարնան սկզբին մնացել է մեկ ու կես ամիս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

16:11 18.04.2025

Նախորդ տարվա ընթացքում ՀՌՀ-ն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից կամ ցանցային օպերատորներից որևէ բողոք չի ստացել

Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն այն ծառայությունները, որոնք Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ 2024 թվականի ընթացքում հանձնաժողովը որևէ […] ...

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: ...

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

15:50 18.04.2025

Իրանը շուտով կվավերացնի Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագիրը

Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարանը) շուտով կվավերացնի Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Այդ մասին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վավերացվել է Պետդումայի կողմից, մենք ողջունում ենք դա, շուտով այն կվավերացվի Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի կողմից»,- ասել է նա։ ...

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

15:43 18.04.2025

Ընդունվում են հայտեր «Քույր դպրոցներ» կրթական ծրագրի շրջանակում Ֆրանսիայում կայանալիք հյուրախաղերի մասնակցության նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով: Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, […] ...

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […] ...

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

BACK_TO_TOP