ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--3.91 oC

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

16:34 24.11.2020

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը:

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև այլ կարևոր թեմաների շուրջ, ներառյալ՝ իրավիճակը Սիրիայում, Պարսից ծոցում, Եմենում և Աֆղանստանում:

Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցությանը միջազգային հարթակներում այլ թեմաների շուրջ, այդ թվում` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

09:25 29.11.2024

Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen

Սիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

09:15 29.11.2024

Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարը

Իսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:04 29.11.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

08:58 29.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

08:48 29.11.2024

Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու

Իռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

BACK_TO_TOP