«Լույս» խմբակցությունը կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջով նախագիծ կներկայացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

«Լույս» խմբակցությունը կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջով նախագիծ կներկայացնի

12:27 24.11.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա նիստի ժամանակ հիշեցրել է, որ ավագանին քաղաքական մարմին է, ուստի՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, չեն կարող արտացոլում չունենալ։

«Մենք, որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, – ասել է Խաժակյանը՝ հիշեցնելով, որ պատասխանատվության համար կան մեխանիզմներ, դա ֆեյսբուքյան «պատը» չէ,  այլ Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածով սահմանաված հետևյալ դրույթը՝ «Երևանի ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ունենալ ուղերձներ, հայտարարություններ՝ ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին»:

Խաժակայանն ասել է, որ առաջարկ են ներկայացնելու: Իսկ առաջարկն է՝ Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին, կառավարությանը՝ հրաժարականի պահանջով:

«Այն չի ենթադրելու կուսակցական դիրքորոշում, այն ուղերձ է կառավարության ղեկավարին՝ անցնցում հեռանալու: Դա յուրաքանչյուրիս համար լինելու է հնարավորություն՝ մեր դիրքորոշումն արտահայտելու», – ասել է Խաժակյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

08:40 29.11.2024

Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։   ...

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

BACK_TO_TOP