Ի՞նչ է լինելու պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հետ, երբ են հանձնվելու զոհվածների աճյունները. ԿԽՄԿ պատասխանատուի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Ի՞նչ է լինելու պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հետ, երբ են հանձնվելու զոհվածների աճյունները. ԿԽՄԿ պատասխանատուի պարզաբանումը

19:00 23.11.2020

Պատերազմի ավարտից հետո սկսվում է ծանր ու երկարատև գործընթաց՝ գերիների ու զոհվածների  մարմինների վերադարձ, անհետ կորածների որոնում: Այդ գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Թե քանի գերեվարված անձ կա հակառակորդ կողմում, առայժմ տվյալներ չեն հրապարակվում: Բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ու նաև այցելություններն այդ անձանց շարունակվում են։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչները դեռ հոկտեմբերից են սկսել այցելել նրանց: Հասկանալի է, որ այդ մարդկանց հոգեկան և ֆիզիկական վիճակի մասին ևս տվյալներ չեն հրապարակվում՝ առայժմ:

«Ընդհանրապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, հատկապես այս  ժամանակահատվածում, հատկապես գերեվարված անձանց ու զոհվածների մարմինների որոնման ուղղությամբ, հիմնականում հրապարակային չէ»,- նշում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի  ղեկավար Զառա Ամատունին՝ ընդգծելով, որ չեզոք, անկախ և մարդասիրական  կազմակերպությունը աշխատում է կողմերի միջև երկխոսության սկզբունքով, ու եթե ինչ-որ խնդիրներ չեն հարթվում մյուս կողմի հետ, կրկին հրապարակման ենթակա չէ, ու կրկին միակ միջոցը մնում է երկխոսությունը:

Թե՛ հայաստանյան և թե՛ ադրբեջանական կողմից սկսվել է աճյունների որոնման աշխատանք: Կարմիր խաչի մասնագետները մասնակցում են, սակայն կրկին տվյալներ չեն հրապարակում: Ժամանակացույց  կամ ժամկետներ ևս չեն նշվում՝ շաբաթներ, անգամ ամիսներ կարող է տևել:

«Գերիների ու աճյունների վերադարձի մասին որոշում կայացնողները երկու երկրների  կառավարություններն են: Կարմիր խաչն օժանդակող և խորհրդատվություն տրամադրող կազմակերպություն է»,- ասում է Զառա Ամատունին: Այդ գործընթացի ավարտից ու արդյունքները ամփոփելուց հետո սկսվում է էլ ավելի բարդ աշխատանք՝ անհետ կորածների որոնումները: Դա արդեն կարող է տևել տարիներ:

Բանն այն է, որ մենք դեռ չենք փակել նախորդ պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնման էջը: Դեռ զոհերին արտաշիրիմելու և նույնականացնելու գործընթաց է շարունակվում: Մեկ այլ խնդիր էլ վերջին օրերին համացանցում տարածվող լուսանկարներն ու տեսանյութերն են, կորած ու որոնվող զինծառայողների մասին:

Զառա Ամատունին ասում է, որ այդպիսի լուսանկարներ և տեսանյութեր տարածելու փոխարեն ավելի արդյունավետ է աշխատել համապատասխան կառույցների հետ: «Բացի դրանից՝ կա նաև հոգեբանական կողմ՝ ի վերջո այդ մարդիկ չեն տվել իրենց համաձայնությունը հանրային հարթակում ներկայացվելու համար»,- նշել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

09:39 27.11.2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. ՔԿ

Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»-ասված է գրառման […] ...

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

09:35 27.11.2024

Politico. Բայդենը 24 միլիարդ դոլար է խնդրել Կիևին օգնելու և զենքի պաշարները համալրելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 24 միլիարդ դոլար հատկացնել Կիևին լրացուցիչ ռազմական օգնության և ամերիկյան զենքի պաշարների համալրման համար։ Այս մասին հայտնել է Politico-ն։ Կոնգրեսում իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ օրենսդիրները հարցումը ստացել են նոյեմբերի 25-ին։ Վաշինգտոնի վարչակազմն ակնկալում է, որ 16 միլիարդ դոլար կհատկացվի այն զենքի «ամերիկյան պաշարները համալրելու» համար, որոնք նախկինում ուղարկվել […] ...

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:05 27.11.2024

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...

BACK_TO_TOP