Ի՞նչ հին ու նոր զինտեխնիկա ցուցադրվեց Ադրբեջանի զորահանդեսի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Ի՞նչ հին ու նոր զինտեխնիկա ցուցադրվեց Ադրբեջանի զորահանդեսի ժամանակ

15:48 26.06.2018

Ադրբեջանում այսօր նշում են իրենց զինված ուժերի 100-ամյակը, և այդ առիթով կազմակերպված զորահանդեսին ցուցադրել են իրենց զինված ուժերի զինտեխնիկան՝ առաջին հերթին հայկական լսարանին վախեցնելու, բայց նաև իրենց հասարակությանը հանգստացնելու համար։ Առիթից օգտվելով՝ որոշ հոխորտանքներ էլ են հնչեցրել, սպառնացել, ինչպես միշտ։

Զորահանդեսի ժամանակ ավելի շատ ցուցադրվել են նախկինում հայտնի դարձած զինատեսակներ։ Հետևյալ 6 լուսանկարներում տարբեր նշանակության զրահապատ մեքենաներ են՝ իսրայելական ու ռուսական արտադրության։ Դրանց մի մասն օգտագործվում է հետախուզության, մի մասը՝ մարտի աջակցման և այլ նպատակներով։

Հաջորդիվ նույնատիպ մեքենաների վրա տեղափոխվել են վերջին տարիներին Ադրբեջանի զինված ուժերի՝ Իսրայելից գնած ու տեղում արտադրված անօդաչու թռչող սարքերը։ Դրանց մի մասը, օրինակ, «Հարոպները», օգտագործվել են նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Այսօրվա ցուցադրությանը ներկայացվել են «Օրբիտեր», «Հերոն», «Հերմես-450» ու «Հերմես-900» հետախուզական, հարվածային ու ինքնասպան անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական բանակում սրանց առկայությունը նույնպես հայտնի էր, սակայն դրանց մի մասն առայժմ զորահանդեսների ժամանակ չէր ցուցադրվել։

Զորահանդեսին ներկայացվեցին նաև «ավանդական» զինատեսակներ՝ տանկեր, հրետանային ու համազարկային կրակի, հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց առկայությունն Ադրբեջանի զինված ուժերում արդեն իսկ որևէ ինտրիգ չի պարունակում։ Հակառակը, դրանք դիտարժան էլ չեն այլևս։

 

Ապա հրապարակ բերվեցին Ադրբեջանի բանակի համեմատաբար նոր ձեռքբերումները։ Դրանցից էին Չեխիայից գնված «Դանա» ինքնագնած հրետանային համակարգերը, թուրքական SOM կառավարվող հրթիռները, ինչպես նաև Ադրբեջանի պարծանքները՝ Բելառուսից գնած «Պոլոնեզ» ու Իսրայելից գնած «Լորա» հրթիռային համակարգերը, որոնց մինչ այս SHANTNEWS.am-ն անդրադարձել է առանձին հոդվածով։

Սրանցից հետո իրենց ցուցադրել են նաև երկրի զինված ուժերի ավիացիան ու նավատորմը։ Ընդհանուր առմամբ՝ զենքի ցուցադրությունը աչքի չի ընկել նորագույն ձեռքբերումներով։ Դրանց մեծ մասի վերաբերյալ տեղեկություններ կային նախկինում, սակայն դա այս զինատեսակներն ավելի քիչ վտանգավոր չի դարձնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

09:58 10.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...

BACK_TO_TOP