23:42 18.11.2020
Հայաստանում օրական արձանագրվող կորոնավիրուսի դեպքերի ցուցանիշը առայժմ նվազման միտումներ չունի։ Պրոֆիլավորված բոլոր կլինիկաներն աշխատում են ծանրաբեռնված։
«Գյումրի» բժշկական կենտրոնում ու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալներ չկան։ Երկու հիվանդանոցներում բուժում են ստանում ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հանրապետության այլ բնակավայրերի հիվանդները։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նախորդ օրվա տվյալներով՝ մեկ օրում կատարվել է 127 նմուշառում, 50-ը՝ դրական հաստատումով։ Սա հուլիս-օգոստոս ամիսների համեմատ՝ օրական հաստատված դեպքերի տասնապատիկն է։
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Կարինե Տոնյանը ծանրաբեռնվածության աստիճանը ներկայացրեց նախորդ ամիսների համեմատությամբ։ Երբ համավարակի առաջին փուլին էին դիմակայում, 100 տոկոսանոց մահճակալային զբաղվածություն հիվանդանոցը չի ունեցել։ Դեպքերի թվի նվազման արդյունքում անգամ օգոստոսի վերջին վերադարձել էին ինֆեկցոին հիվանդանոցի բուն գործառույթներին, որը կարճ տևեց։ Արդեն 3-րդ ամիսը կավարտվի, որ վերապրոֆիլավորված կորոնավիրուսով հիվանդների են բուժում։
Օրական արձանագրվող դեպքերի թիվը փաստում է, որ կատարված թեստավորումների գրեթե 50 տոկոսը դրական պատասխանով է։ Ըստ մասնագետների՝ առողջապահության համակարգը դիմակայում է համավարակի երկրորդ ալիքին։
Համաճակարակային նման իրավիճակը նաև պայմանավորում են սեզոնային վիրուսների տարածմամբ։ Թեթև մրսածությունն ու գրիպը պատճառ են դառնում ավելի լուրջ առողջական խնդիրների, իմունիտետից թույլ և հիմնականում ռիսկային խմբի անձանց մոտ այն արտահայտվում է բարդացումներով։ Մասնագետների հորդորները քաղաքացիներն անտեսում են, հակահամաճակային կանոնները պահպանելու համար էլ հսկողությունն է պակաս։
Շիրակի մարզում ևս արձանգրվող դեպքերը դեռ նվազման միտումներ չունեն։ Մեկ օրում կատարվել է 127 թետավորում, որից 50-ը դրական պատասխանով, այնինչ ամռան ամիսներին օրական հաստատվող դեպքերի թիվը չէր հասնում 10-ի։ Օրինակ՝ օգոստոսի 31-ին մարզի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստացել 55 քաղաքացի, մեկ օրում դրական թեստավորմամբ 5 հիվանդ է հոսպիտալացվել, 131 քաղաքացի էլ դրական ախտորոշմամբ առողջության առաջնային օղակի հսկողության տակ են եղել: Հիմա տանը բուժում ստացողների թիվն էլ է ավելացել՝ 382։ Գյումրիի կորոնավիրուսով հիվանդների բուժում իրականացնող երկու հիվանդանոցներում շատ քիչ օրեր են լինում, երբ ազատ մահճակալներ են ունենում։
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...