Փոփոխություն տրանսպորտային 11 երթուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+18.09 oC

Փոփոխություն տրանսպորտային 11 երթուղում

13:35 26.06.2018

Հունիսի 27-ից թիվ 11 երթուղին կդադարեցնի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.

«Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. հունիսի 27-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.11 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչև Մուշավան: Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան:

Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

22:49 08.10.2024

Ինչպիսի՞ն էր տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը 44-օրյա պատերազմի նախօրեին. Գոհար Իսկանդարյանի վերլուծությունը

Ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում 2020-ին, և ինչպիսի՞ ազդեցություն այն ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում: Տարածաշրջանի երկրների առանձնահատկությունները ներկայացված են «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ․ պատերազմը» գրքում: Այս գրքի և տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը: ...

SHANTNEWS

22:00 08.10.2024

SHANTNEWS

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

21:50 08.10.2024

Իջևանի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է […] ...

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

21:40 08.10.2024

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը անակնկալ է մատուցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մոսկվայից և կից գրել․ «Մոսկվայի Lotte հյուրանոցի աշխատակազմը այսպիսի անակնկալ մատուցեց։ Շնորհակալ եմ»։   ...

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

21:35 08.10.2024

Ինչպիսին է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյան

ՀՀ ՊՆ-ն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտի առօրյայի մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

21:27 08.10.2024

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է Լիբանանից իր քաղաքացիների տարհանման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում գտնվող իր երկրի քաղաքացիները հոկտեմբերի 9-ին ծովային ճանապարհով կտարհանվեն: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ «Մեր նավերի ընդհանուր տարողունակությունը, մոտավորապես, 2.000 ուղևոր է»,-ասվել է հայտարարությունում: Նշվել է, որ անհրաժեշտության պարագայում տարհանման գործընթացը կարող է տևել օրեր, իսկ քաղաքացիներին Թուրքիայում ընդունելու և նրանց ապրուստը ապահովելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: «Բացի […] ...

BACK_TO_TOP