16:36 18.11.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու համար:
«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ… Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով:
Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի ներկայացնել եղածն այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- նշել է երգչուհին:
Ավելի վաղ Մուկուչյանը տեսանյութ էր հրապարակել, որում ինքը կատարում էր «Սիրտ իմ սասանի» հոգևոր ստեղծագործությունը Դադիվանք վանական համալիրում:
21:52 31.03.2025
Փարպի գյուղի 51-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 109 գրամ մարիխուանաԱշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Փարպի գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է թմրանյութ: Մարտի 25-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ ընդունել է, որ երկար տարիներ օգտագործում է թմրանյութ, նաև տանն ու կից շինություններում ունի պահած մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նույն օրը կատարված զննությամբ […] ...
21:41 31.03.2025
Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. Դավիթ ԽուդաթյանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:26 31.03.2025
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆՄարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ […] ...
21:11 31.03.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի, Արմավիրի մարզ՝ 10:30-15:30 Զարթոնք գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից […] ...
21:00 31.03.2025
Տեսողական իմպլանտ, որը թույլ կտա տեսնել նույնիսկ ի ծնե կույր մարդկանց․ Մասկը հայտնել է ժամկետներըNeuralink-ն առաջին անգամ մարդու մեջ կտեղադրի Blindsight տեսողական իմպլանտը, որը կօգնի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Դա կարող է տեղի ունենալ 2025 թվականի վերջին, հաստատել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Համապատասխան տեղեկությունը հրապարակել է X սոցցանցում օգտատերերից մեկը, Մասկը վերահրապարակել է հրապարակումը իր էջում։ «Իլոն Մասկի Neuralink ընկերությունը մտադիր է 2025 թվականի վերջին առաջին անգամ մարդու […] ...