Պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար․ Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
6:36:25
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+13.09 oC

Պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար․ Պուտին

21:29 17.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել մեր երկու բարեկամ պետությունների միջև ռազմական գործողությունները և նրանց խրախուսելու՝ գտնել փոխզիջումային լուծում:

Մեր միջնորդությամբ նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կրակի լիովին դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ: Այս ամենն արձանագրվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ:

Կարևոր է, որ նշված պայմանավորվածությունները պահպանվում են: Ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով՝ պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքերի վրա, որը բխում է թե՛ ադրբեջանցի և թե՛ հայ ժողովուրդների շահերից»,- ասել է Պուտինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

10:00 09.04.2025

Պենտագոն. ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ռազմական կոնտինգենտի կրճատման վերաբերյալ

ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան լեհական TVP հեռուստաալիքի խնդրանքի՝ չհերքելով նման գաղափարի առկայությունը։ «Ներկայումս ընթանում է ռազմական կառուցվածքի վերանայում, բայց դեռ որոշումներ չեն ընդունվել Եվրոպայում ամերիկյան զորախմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին ամուր է, սակայն ԱՄՆ-ը ակնկալում է, որ եվրոպացի […] ...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...

ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի Ռումինիա

09:50 09.04.2025

ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի Ռումինիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […] ...

BACK_TO_TOP