Մի օր կվերադառնանք մեր ծննդավայրը․Գյումրիում գտնվող արցախցի պատանիների սպասումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Մի օր կվերադառնանք մեր ծննդավայրը․Գյումրիում գտնվող արցախցի պատանիների սպասումները

20:38 17.11.2020

«Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակներում Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը մեկ ամիս էъ արցախցի պատանիների ու երիտասարդների ցերեկային ժամանցի կազամակերպման աշխատանքներ է տանում։ Տարբեր նախասիրություններ ունեցող պատանիները հաճախում են խմբակների, միջոցառումների ու էքսկուրսիաների են մասնակցում։

16 տարեկան Արմեն Ասրյանը Ստեփանակերտից է։ Պատերազմի հենց առաջին օրն են ընտանիքով տեղափոխվել Գյումրի։ Արմենը տեղաշարժման խնդիրներ ունի, ներառական կրթության պայմանները թույլ են տվել Ստեփանակերտում դպրոց գնալ, բայց ավելի շատ ինքնակրթությամբ է զբաղվել, հետաքրքրությունները նրան տարել են ՏՏ ոլորտ։ Ուսումնասիրել է համակարգչային ծրագրավորման լեզուներն ու ինքնուրույն ստեղծել մի քանի ծրագիր։

«Սքրաջ կոչվող ծրագիր կա, էդ ծրագրով մի քանի խաղ եմ սարքել ու YouTube-ով, Google-wv փորձել եմ ծրագրավորման լեզուներ սովորել»,-պատմում է Արմենը։Հիմա Գյումրիում է ուզում շարունակել, ծրագրավորման ոլորտում գիտելիքները հարստացնել։ Շուտով կմասնակցի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։

Արամը Արմենի կրտսեր եղբայրն է, բնավորությամբ` ավելի անմիջական։ Այստեղ դեղաբույսերով բնական օճառ պատրաստելն է հետաքրքրել  իրեն։ Ասում է՝ Արցախի  դաշտերում շատ օգտակար բույսեր կան, հաճախ էին հասակակիցներով անտառներից ու սարերից հատապտուղ ու խոտաբույսեր հավաքել։

Հատապտուղ հավաքելու ժամանակն անցավ՝ պատերազմը խանգարեց։ Հետո ցույց տվեց Ասկերանի իրենց այգու նուռը։ Հայրիկն է մի երկու օր առաջ գնացել հավաքել ու բերել Գյումրի։

«Որ հրադադար եղավ, պապաս գնաց տեսնի` մեր այգին ինչ վիճակում է գտնվում․․․ հեչ լավ վիճակ չէր եղել։ Պապան մեր այգուց մի քանի արկղ նուռ է բերել»։

Արմենն ու Արամը շուտով կվերադառնան Ստեփանակերտ։ Իրենց տունը չի վնասվել ռմբակոծություններից։ Բայց նրանց հասակակիցներից  շատերը դեռ վերադարձի հնարավորություն չունեն։ 18-ամյա Աննան Շուշիից է,  տեղի Մշակույթի քոլեջում է սովորել, մշակութաբան է, պատահական չէր ընտրել մասնագիտությունը։ Շուշին զբոսաշրջիկներին ու աշխարհին ցույց տալու շատ արժեքներ ունի։ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի միջնաբերդի խորհրդանիշն է, որի հրետակոծությունը և սրբապղծումն աղաղակող է։

«Ես մտածում եմ, որ Աստված հաստատ իրենց կպատժի, որ կպել են մեր սրբությանը, դա մեր սրբատեղին է, մարդիկ գնում էին այնտեղ մոմ վառում ու հոգեպես հանգստանում, իսկ իրենք պղծել են մեր հոգևոր տունը»,- ասում է Աննան։

Արցախցի պատանիների առօրյայի կազմակերպումից բացի, կենտրոնում նրանց հետ աշխատում են հոգեբաններ, ցուցաբերվում է բազմամասնագիտական խմբերի աջակցություն։

Գյումրի տեղափոխված ընտանքիների կեցության հարցերը կարգավորելուց հետո բոլոր կառույցները առաջնահերթ լուծել են նաև արցախցի երեխաների կրթության ապահովման խնդիրը։ Դպրոցական տարիքի երեխաներից ոչ մեկը կրթությունից դուրս չի մնացել։ Քոլեջների և բուհերի ուսանողների հարցը կկարգավորվի առաջիկայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

BACK_TO_TOP