ՌԴ ՊՆ-ն ԼՂ տարածքում բացել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն․ Կոնաշենկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

ՌԴ ՊՆ-ն ԼՂ տարածքում բացել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն․ Կոնաշենկով

22:03 16.11.2020

Լեռնային Ղարաբաղի հարցով ճեպազրույցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մանրամասներ է հայտնել ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ընթացքի մասին։

«Շարունակվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և գույքի տեղափոխումը ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-22 ինքնաթիռներով։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 ինքնաթիռի թռիչք։ Վերջին 1 օրում իրականացվել է 20 թռիչք»,- ասել է Կոնաշենկովը։

Նա նաև հայտնել է, որ Ստեփանակերտում տեղակայվել է խաղաղապահ ուժերի ռուսական կոնտինգենտի կենտրոնակայանը, որի հրամանատարական կենտրոնից իրականացվում է խաղաղապահական գործողության կառավարումը։

Կոնաշենկովը հավելել է, որ ՌԴ նախագահի հրամանով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում բացել է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որի գործունեության հարցերի շուրջ իրանակացվում է համագործակցություն տեղական կառավարման մարմինների հետ։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ մշտական կապի մասին։

«Խաղաղապահական խնդիրների լուծման, հնարավոր միջադեպերի կանխարգելման և ռուս զինվորականների անվտանգության ապահովման համար ուղիղ կապուղիներով իրականացվում է մշտական հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։ Օպերատիվ իրավիճակի և ոուս խաղաղապահ ուժերի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն անդադար թարմացվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքի հատուկ բաժնում»,- եզրափակել է Կոնաշենկովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

09:58 26.11.2024

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

09:55 26.11.2024

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

Մի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ

09:50 26.11.2024

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ

Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...

BACK_TO_TOP