14:52 17.01.2018
ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այս անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Քրեական գործը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից հանձնվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:46 22.11.2024
«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակըՊրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...
17:41 22.11.2024
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...
17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքիցԻտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...
17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...