Չպետք է կաշառքը բարեգործության անվան տակ ներկայացվի. քննարկում ԸՕ-ի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.26 oC

Չպետք է կաշառքը բարեգործության անվան տակ ներկայացվի. քննարկում ԸՕ-ի շուրջ

20:04 25.06.2018

«Պետք է ունենանք ոչ թե ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, այլ մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց ազատ, թափանցիկ, ժողովրդավար լինելը կասկած չի հարուցի ժողովրդի մոտ»,- այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջին հանդիպման ընթացքում խոսել են հիմնականում նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին և բուռն քննարկումներ ունեցել: 

Ընտրական օրենսգիրքը կներկայացվի նաև Վենետիկի հանձնաժողովին: Որոշ փուլից հետո հանձնաժողովը քննարկումներ կիրականացնի նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: 

«Կարող եմ ասել, որ չկան դրույթներ, որոնց ընդգրկվել կամ չընդգրկվելը կենսական անհրաժեշտություն է, սակայն մենք գնում ենք մեր արժեքային համակարգից բխող և տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության օրակարգից բխող փոփոխություների: Կաշառքը չպետք է բարեգործության անվան տակ ներկայացվի, այլևս աչք չենք փակելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետը նաև նշեց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումներ անցկացնել օնլայն՝ ամենօրյա ռեժիմով և հանդիպել ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ օր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

14:15 07.10.2024

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ...

Վթարային ջրանջատում  Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

14:13 07.10.2024

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

14:01 07.10.2024

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։ ...

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

13:55 07.10.2024

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

13:50 07.10.2024

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […] ...

BACK_TO_TOP