23:42 03.11.2020
Պատերազմի ու դիրքերում կռվող հերոսների մասին պատմող ամեն ինչ այս օրերին մարդկանց ուշադրության կենտրոնում է, ամբողջ օրը գրեթե հեռուստացույցը չի անջատվում։ Արցախի տարբեր շրջաններից Գյումրիում ապաստանած տարեցների ուշադրությունը ռազմաճակատի ուղղությամբ է, որտեղ կռվում են իրենց ամուսիններն ու որդիները։
Այնտեղ են թողել նաև շատ հարազատների, որոնք ապաստարաններում են օրերն անցկացնում։ Արցախի գոյամարտի անցած տարիներն ապրած տարեցները SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ դժվարությամբ են համաձայնել դուրս գալ իրենց բնակավայրերից, ամեն մեկը մի շրջանից ու գյուղից է եկել, անծանոթ էին իրար, հիմա դարձել են մեծ ու համերաշխ ընտանիք։
Ղարաբաղցի տատ ու պապերի հողի բերքն ու բարիքը, տունն ու տեղը արևշատ Արցախում է, ժամանակավոր են դռները փակել ու եկել, բայց տեր կագնողներ այնտեղ կան․ որդիներն ու ամուսինները հայրենի տան պահապան են մնացել։
Այս մարդիկ 3 պատերազմ են տեսել, նրանցից ոմանք նաև մասնակցել են բնակավայրերի ինքնապաշտպանությանը։ Այսօր էլ հերոս տղաները հայրենիքի համար ամենաթանկն են վճարում։
Տիկին Լյուբայի նման հազարավոր ընտանիքներ հիմա անտուն են։ Հրիռակոծության հետևանքով Հադրութում նրա տունն ամբողջությամբ ավերված է։ Տարբեր շրջաններից այստեղ ապաստանած արցախցիները նույն ճակատագիրն են կիսում։ 83 տարեկան Մանյա Գրիգորյանը Ասկերանի շրջանից է եկել, որդիները, թոռները սահմանին են, երկհարկանի տունը կիսավեր է դարձել, բայց հիմա դրա մասին չէ, որ մտածում է:
Ղարաբաղցիները հայտնի են իրենց ուժեղ ու անկոտրում կամքով, ոչ պակաս հայտնի են նաև երկարակեցությամբ։ Վիկտորյա տատը 90 տարեկան է, շատ խոսել չի սիրում, միշտ աղոթքն է շուրթերին, կողքինները պատմում էին, որ լռակյաց է, կոկորդում լացը սեղմած որդիների մասին շատ կարճ խոսեց։ Նրանք հիմա առաջնագծում են։
Հաղթանակի սպասումով ու հպարտությամբ են նրանք խոսում, գիտեն, որ այս պատերազմում էլ հաղթելու ենք, ամեն մի զինվորի, կամավորականի համար սա հայրենիքի հողի պաշտպանություն է։ Արցախը շենացնելու են նորից իրենց ձեռքերով։ Այսպես են թիկունքում զորավիգ լինում հերոսներին: Երկար կյանք ապրած ու դժվարություններ հաղթահարած այս տարեցների լավատեսությունը ոգևորում է, վարակում մյուսներին։
Վերադարձը Ազատ Արցախ, գիտեն, որ չի ուշանա։ Բոլորը միաբերան նույնն էին ասում․ «Հենց վերադառնանք Արցախ, առաջինը գնալու ենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, աղոթք ենք բարձրացնելու առ Աստված»։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...