Վրաստանի ընդդիմության ցույցը շարունակվել է մինչև ուշ գիշեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Վրաստանի ընդդիմության ցույցը շարունակվել է մինչև ուշ գիշեր

10:10 02.11.2020

Վրաստանի ընդդմիության հազարավոր համախոհներ մինչև ուշ գիշեր բողոքի ակցիա են իրականացրել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև։ Չնայած իրավապահների ջանքերին՝ ցուցարարներին հաջողվել է վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ։ Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի հարյուր ցուցարար էլ հավաքվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ։

Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմության ներկայացուցիչ Միխեիլ Սահակաշվիլին իր համախոհներին կոչ է արել դուրս գալ փողոց՝ իշխանությանը մեղադրելով ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝«Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48 տոկոսը և կարող է առանց կոալիցիայի կառավարություն կազմել։

Գործակալությունը հաղորդում է, որ միջազգային դիտորդները Վրաստանում կայացած ընտրություններն անվանել են մրցունակ՝ միաժամանակ նշելով, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունները եղել են ժողովրդավարական, խաղաղ և արդար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:40 26.11.2024

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

BACK_TO_TOP