Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում կամավորները 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են գործել Արցախ ուղարկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում կամավորները 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են գործել Արցախ ուղարկելու համար

19:55 31.10.2020

Ռազմաճակատին օգնելու համար կամավորական աշխատանքներին Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում մասնակցում են գյուղովի։ Գյուղի դպրոցի շենքը վերածվել է արտադրամասի, որտեղ պատրաստվում և Արցախ են ուղարկվում քողարկիչ ցանցեր։ Նախաձեռնությունը Նոր Կյանքի երիտասարդներինն է։  Գյուղովի դրամահավաք են կազմակերպել, ցանցեր ու հումք գնել։ Օգնել են նաև հարակից գյուղերի, Արթիկի ու Գյումրիի բնակիչները, որոնք տեղափոխել մեծ քանակության սպիտակ կտոր։ Արդեն 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր են պատրաստել։

«Գյուղի երկու երիտասարդների  նախաձեռնությամբ սկսվեց այն ։ Նրանց գյուղում բոլորը միացան։ Գումարով, հումքով, ով ինչով կարող է այսօր աջակցում է ռազմաճակատին։ Առջևում ձմեռ է, մեր բանակին շատ են անհրաժեշտ նման ցանցեր, որպեսզի մեր զինվորը քողարկված լինի թշնամու աչքից: 850 քառակուսի մետր քողարկիչ ցանցեր ենք պատրաստում։ Մեր մասնակիցների ջանքերի շնորհիվ շուտով մի խմբաքանակ կուղարկվի ռազմաճակատ»,-shantnews-ին պատմեց  Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը։

 

Ինչպես բոլոր բնակավայրերում, Նոր Կյանքում էլ բնակիչները ակտիվորեն մասնակցել են «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համահայկական դրամահավաքին  և արդեն   փոխանցել  են  4.025.000 ՀՀ դրամ:

 

«Դրամահավաքին մասնակցել են նաև արտերկրում ապրող մեր համագյուղացիները։ Մի հետաքրքիր բան ասեմ․ մեր գյուղին գումար է փոխանցել ազգությամբ ռուս մի աղջիկ, ով ընդամենը մեր համագյուղացու ընկերուհին է։ Այս օրերին արցախ- ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների նկատմամբ անտարբեր չի մնացել։ Զանգել էր, հարցրել, թե ինչով կարող է աջակցել հայ ժողովրդին և գումար է փոխանցել մեր զինվորներին»,-նշեց Արա Սուքիասյանը։

 

Նոր Կյանքում դրամահավաքին, ինչպես նաև քողարկիչ ցանցերի պատրաստմանը մասնակցել ցանկացող կամավորների հավաքագրումը շարունակվում է։ Այս օրերին Շիրակի մարզում կամավորները մեկ այլ կարևոր գործ են անում գյուղերում՝ մասնակցում են բերքահավաքին։ Գյուղերում տղամարդիկ զինվորագրվել են ու Արցախ մեկնել։ Բերքահավաքի գործում նրանց փոխարինում են կամավորները։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

BACK_TO_TOP