12:35 16.01.2018
Պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչված և միջազգային կազմակերպություններում Պաղեստինը ներկայացնող «Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը» Ռամալլահում կայացած քննարկման ժամանակ որոշել է կասեցնել Իսրայելի ճանաչումը՝ որպես պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշման:
TASS գործակալության հաղորդմամբ՝ «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» Կենտրոնական խորհուրդը կասեցրել է Իսրայելի ճանաչումն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս Պաղեստինը որպես պետություն չի ճանաչել 1967 թվականի սահմաններում, չեղյալ չի հայտարարել Արևելյան Երուսաղեմի բռնազավթումը և չի դադարեցրել գաղութացումը:
09:42 09.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
09:40 09.04.2025
Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր ԱրևելքԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […] ...
09:30 09.04.2025
Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա ՀակոբյանԱպրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։ ...
09:18 09.04.2025
Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանըՄարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […] ...
09:10 09.04.2025
Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի դիմացԹբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ՝ թույլ չտալու պետական պաշտոնյաներին գնալ 1989 թվականի ապրիլի 9-ի ցույցը ճնշելու զոհերի հուշահամալիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Երեքշաբթի ուշ երեկոյան ցուցարարները հավաքվել էին Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում։ Նրանց թվում էին նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ընտանիքի անդամները։ Նրանց նպատակն է թույլ չտալ, […] ...
09:00 09.04.2025
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող հեռախոսային ցանցին․ Al MasirahԱմերիկյան ուժերը ռմբակոծել են Եմենի հարավ-արևմուտքի Իբբ նահանգում գտնվող հեռախոսային ցանցի օբյեկտները: Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է Եմենի հութի ապստամբների կողմից։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան ավիացիան առնվազն երեք հարված է հասցրել տարածաշրջանում հեռախոսային կապ ապահովող օբյեկտներին։ Պարզ չէ, թե արդյոք տեղի բնակիչները շարունակում են օգտվել բջջային կապի ծառայություններից: Երեքշաբթի երեկոյան հեռուստաալիքը […] ...