12:27 16.01.2018
Ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքներով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
Քաղաքացի Ս. Ն.-ն հայտնել է, որ մայիսի 24-ին անձնական գործերով գնացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու իր պահանջը ներկայացրել համապատասխան աշխատակցին: Վերջինիս կանչով 3 ոստիկաններ մոտեցել են քաղքացուն և պահանջել դուրս գալ մասնաշենքից: Երբ այցելուն հրաժարվել է դուրս գալ և պահանջել է տեսակցել նախարարին, ոստիկանները, ձեռքերից ու ոտքերից բռնելով, քաշքշել են նրան, բռունցքով հարվածել դեմքին և գլխին, ապա` դուրս բերել մասնաշենքից: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ս. Ն.-ի մոտ հայտնաբերվել են բութ և սուր առարկաներով պատճառված գանգուղեղային ու այլ մարմնական վնասվածքներ:
Խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ռ. Ի.-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2017թ նոյեմբերի 8-ին և դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ հայտնել է, որ 2016թ հոկտեմբերի 20-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն իրեն և ընկերոջը` նույն քրեական գործով ամբաստանյալ Դ. Հ.-ին ծեծել են Երևանի կարաոկե ակումբներից մեկում:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:50 07.04.2025
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիրԵրևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։ ...