12:23 17.10.2020
Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուևան հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին․
«Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող բռնություններին, որոնք թեև Լոս Անջելեսից 7 200 մղոն հեռավորության վրա են, բայց մեր համայնքում շատերի համար ծայրահեղ և անմիջական նշանակություն ունեն: Մենք լսում ենք ձեզ և հասկանում ենք:
Փաստորեն Լոս Անջելեսի շրջանումում ավելի շատ հայկական ծագում ունեցող մարդիկ են ապրում, քան բուն Հայաստանից դուրս գտնվող աշխարհի ցանկացած այլ վայրում:
Մենք ականատես ենք և դատապարտում ենք Արցախում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և հարձակումները:
Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և ձեզ հետ կանգնած ենք խաղաղության մեր ընդհանուր պահանջով»։
18:07 15.01.2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմըՆախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ […] ...
17:56 15.01.2025
Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն. Պապիկյան2024 թվականն ամփոփող ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն նա չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում: «Հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,-ասել է նախարարը: Թե տարվա ընթացքում Հայաստանն […] ...
17:51 15.01.2025
Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան․ Մասիսի ոստիկանների բացահայտումըՀունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել […] ...
17:46 15.01.2025
Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժածԱյսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է […] ...
17:41 15.01.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 […] ...